00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան է պետության տրամադրած գումարը զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով Ղարաբաղում զոհված ու վիրավորված զինծառայողներից ոչ մեկի ընտանիքն աջակցություն ստանալու հարցով առ այսօր պետական կառույցներին չի դիմել։ Իսկ ադրբեջանական հարձակման ենթարկված ԼՂ բնակավայրերից տեղահանվածների մասին պետական կառույցներում ընդհանրապես տեղեկություն չունեն

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերի համար պետությունը նրանց ընտանիքներին տրամադրում է 700 000 դրամ, տապանաքարի ու գերեզմանի բարեկարգման համար` 1,4 մլն դրամ, 2 մլն դրամ միանվագ` որպես ապահովագրական վճար: ՊՆ-ն նաև երաշխավորում է զոհվածների ընտանիքների անդամների` անվճար բուժօգնության և բնակարանի կարիք ունեցող ընտանիքների`անվճար բնակարան ստանալու իրավունքը։

ՊՆ-ից զատ, զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցություն է տրամադրում նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ամենամյա պարգևավճարների, նպաստի ու կենսաթոշակի հավելման տեսքով։

«Եթե զոհված զինծառայողն ուներ երկու անչափահաս երեխա և կին, որ խնամում է երեխաներին, ապա կերակրողին կորցրած յուրաքանչյուր երեխային կտրվի ամսական 24 000-ական դրամ, գումարած 16 000-ական դրամ պարգևավճար, յուրաքանչյուր երեխային` ևս 20 000-ական դրամ, ևս 30 000 դրամ` ընտանիքին»,- լրագրողների համար պետական հատկացումները մանրամասնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը։

Բացի այդ, եթե զինծառայողի ծնողները թոշակառու են, ապա նրանցից յուրաքանչյուրի կենսաթոշակը կավելանա 30 000 դրամով։

Ինչ վերաբերում է մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին, ապա նրանք պետության աջակցություն կստանան միայն հաշմանդամ ճանաչվելուց հետո` ըստ հաշմանդամության կարգի` ամսական 55, 48 և 36 հազարական դրամ։

«Նրանք վերականգնողական ծրագրի շրջանակներում օգտվում են անվճար բուժօգնությունից,- լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանը։ — Բայց, համենայն դեպս, սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում նրանց գումար չի վճարվի»,- ասաց Սմբատ Սաիյանը։

Ի դեպ, այս հատկացումները նոր չեն և նախատեսված են հայաստանյան օրենսդրությամբ` անկախ ապրիլյան դեպքերից, ուստի դրանցով զոհված կամավորականների ընտանիքներին աջակցության երաշխիքներ նախատեսված չեն։ Բայց սոցիալական ոլորտի պաշտոնյան վստահեցրեց, որ առաջիկայում կկատարվեն օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում զոհված զինծառայողների ու զոհված կամավորականների ընտանիքները կունենան հավասար իրավունքներ։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչ աջակցություն է նախատեսված ապրիլին ադրբեջանական հարձակման ենթարկված ԼՂ բնակավայրերից տեղահանված ու Հայաստանի տարածքում ապաստանած անձանց։ Պարզվեց` ոչ մի։ Պատկան կառույցներում նրանց մասին ընդհանրապես տեղեկություն չունեն, իսկ լրագրողների հայտնած տեղեկությունները` հարյուրավոր ընտանիքների մասին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը չափազանցություն որակեց։

 

Լրահոս
0