ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Պատժի ամենաբարձր միջոցը կկիրառվի միայն այն դեպքում, երբ ապօրինաբար հափշտակված և կաշառք վերցված գումարը կկազմի 460 հազար դոլար, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սինհուա գործակալությանը։
Ապրիլի 18-ին հրապարակված փաստաթղթում նշվում է, որ 460 հազար դոլար կամ 3 մլն յուան կաշառք վերցրած կամ գումար հափշտակած անձանց համար մահապատիժ կկիրառվի։
Չինաստանը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներն իրականացնում է 2012 թվականից, երբ իշխանության ղեկը ստանձնեց ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինան։ Այդ ժամանակից ի վեր բարձրաստիճան պաշտոնյաներին պատժում են կուսակցական կարգապահությունը խախտելու և կոռուպցիայի համար։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` միայն այս տարվա հունվարին պատիժ է կրել 5 հազար 459 պաշտոնյա։ Հանձնաժողովի տվյալով` 2015 թվականին կուսակցական կարգապահությունը խախտելու համար պատժվել է շուրջ 50 հազար պաշտոնյա։