00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգևորականը՝ զենքը ձեռքին, զինվորի կողքին էր

© Sputnik / Asatur YesayantsИерей Асогик Карапетян
Иерей Асогик Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի իրավիճակի թեժացումը կրկին համախմբեց հայերին: Բացի զինվորականներից ու կամավորներից, հայրենիքը պաշտպանելու համար զենք վերցրին նաև հոգևորականները: Զրույց՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ

Sputnik Արմենիայի «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում զրույցը վարեց Ամալյա Պապյանը

Վերջին օրերին նախանձելի միախմբվածություն ցուցաբերեցինք բոլորս՝ դառնալով մեկ բռունցք: Թվում էր, թե այլևս ի՞նչ պիտի կատարվի, ի՞նչ իրավիճակում պիտի հայտնվենք, որ բոլորս կանգնենք մեկ մարդու նման: Այս հարցում նկատելի էր հոգևորականության միախմբվածությունը և ժողովրդի քանակի մեջ սքեմների ընդգծված լինելը: Նախորդ պատերազմի ժամանակ մենք նույնպես տեսնում էինք լուսանկարներ, կադրեր, լսում էինք լուրեր այն մասին, որ առաջնագծում կան հոգևորականներ: Սակայն նրանց թիվն այդքան մեծ չէր, որքան եղավ վերջին օրերի ռազմական գործությունների ժամանակ:

— Իսկապես շատ կարևոր է հայ հոգևորականի ներկայությունն առաջնագծում: Առաջին հերթին նրա համար, որ այստեղ մարդիկ ծայրահեղ վտանգի մեջ են, և յուրաքանչյուր մարդ դա գիտակցում է, բայց քաջաբար շարունակում մնալ այնտեղ: Այստեղ է, որ ի հայտ է գալիս հավատի ուժը: Նույնիսկ մարդու մոտ, ով կարծում էր, որ ինքն անհավատ է:

— Բնականաբար, հոգևորականը միշտ էլ կյանքի առաջնագծում է: Ինձ համար առաջնագիծը միայն մարտական գործողությունների ժամանակ այդ ընկալումը չէ: Մենք՝ որպես հոգևորական, միշտ մեր կյանքում չարի և բարու պատերազմի մեջ առաջնագծում ենք: Այն ամենն, ինչ ապրում ենք հոգևոր պատերազմի ժամանակ, երբեմն ավելի սոսկալի է, քան մարմնական պատերազմի ժամանակ: Մեզ համար հոգևորն ու մարմնականն իրարից չեն տարբերվում, որովհետև մեզ համար մեկ աներևույթ թշնամի՝ դա անձնավորյալ չարն է: Եթե մենք նկատի ունենք պատերազմական առաջնագիծը, բնականաբար մարտնչում ենք մեր դեմ ելած թշնամու դեմ: Իսկ թշնամին մեր նման մարդ արարած է, որը սակայն մոլորության մեջ է, չարով բռնված է և չարության հետամուտ է: Ինձ համար՝ որպես եկեղեցականի, տարբերություն չկա հոգևոր առաջնագծի և պատերազմի առաջնագծի մեջ: Երկուսն էլ պատերազմ են, երկուսն էլ երբեմն ունենում են սոսկալի հարվածներ և հետևանքներ: Երկուսի դեպքում էլ անձից պահանջվում է հոգևոր քաջություն և արիություն:

Այս սկզբունքից ելնելով՝ հայ հոգևորականը պատերազմական իրավիճակում պետք է լինի այնտեղ, որտեղ թշնամին հայտնվում է տեսանելի կերպով:

— Տեր Ասողիկ, վերջին 20 տարվա ընթացքում փոխվել է մեր մտածելակերպը, վտանգից պաշտպանվելու նկատմամբ վերաբերմունքը: Եթե 1915թ.-ին հոգևորականի դերը եղել է մխիթարելը, համակերպվելը, հանդուրժելը, այսօր հոգևորականության վերաբերմունքն է փոխվել մեր թշնամու հանդեպ: Մենք սոցցանցերում բազմաթիվ լուսանկարներ տեսանք, որտեղ սքեմավորը նաև զենք է կրում: Սա, հիրավի, երևույթ է, որը ստիպում է յուրաքանչյուր հայի փշաքաղվել: Ի՞նչը փոխվեց, ինչո՞ւ հոգևորականի վերաբերմունքը դարձավ ոչ թե համակերպվելը, այլ պաշտպանվելը:

— Հայոց ցեղասպանության տարիներին երբեք հայ հոգևորականը հայ ժողովրդին համակերպության և հանդուրժականության կոչ չի արել: Երբ մենք եղել ենք օտար տիրապետության ներքո, երբ գիտակցել ենք, թե մեր առջև ինչ ուժ է կանգնած, հայ եկեղեցականները երբեք արկածախնդիր չեն եղել, երբեք այնպիսի որոշումներ չեն կայացրել, որոնց արդյունքում մեր ժողովուրդը պիտի կոտորվեր: Ի տարբերություն մեր եկեղեցու, մեր քաղաքական կուսակցությունների արկածախնդրությունների պատճառով շատ կորուստներ ենք ունեցել: Բայց եկեղեցու դեպքում չեմ կարող հիշել նման դեպք:
Հայաստանում 1988թ.-ին սկսվեց արցախյան շարժումը և հնչեցին այնպիսի կոչեր, որոնք վտանգում էին ազգային անվտանգությունը և կյանքը, որին ընդառաջ ելավ նաև երջանկահիշատակ Վազգեն Վեհափառը: Ես մինչ օրս հիշում եմ նրա այն խոսքերը, որ նա շատ բարկացած ու զայրացած ուղիղ եթերով իր խոսքը հղեց համայն ժողովրդին, ասելով, որ դուք ձեր այդ անխոհեմ, արկածախնդիր պահվածքով մեր ազգը և մեր հայրենիքը սկուտեղի վրա մատուցում եք մեր թշնամուն: Այսինքն, միշտ էլ հայ եկեղեցականը զգուշավորություն է եղել մեր ազգային կյանքում, մենք չենք առաջնորդել ժողովրդին արկածախնդրության: Բայց այսօրվա իրավիճակը բոլորովին այլ է:

— Արկածախնդրությունն արդյո՞ք պաշտպանվելն է: Արկածախնդրություն կլիներ, եթե ինչ-ինչ պահանջների հետևից գնալով՝ պատերազմ հրահրեինք: Բայց արդեն որերորդ անգամն է, մենք զուտ պաշտպանվում ենք: Նախորդ պատերազմի ժամանակ Տեր Հովհաննեսը՝ Գանձասարի հոգևոր ծառայողը, ստիպված եղավ դիմել զենքի ուժին՝ պաշտպանելու Գանձասարը: Սա արկածանդրությո՞ւն է:

— Արկածախնդրություն է, երբ մենք չենք հաշվարկում, թե ինչ ուժեր ունենք և մեր դիմաց կանգնած ուժն իրենից ինչ է ներկայացնում: Այսօրվա իրականությունը լրիվ այլ է, մենք ունենք պետություն, ազգային բանակ, այստեղ ուժերը հավասարակշռված են, այստեղ կա այն ներուժը, որ կարող է դիմակայել որևէ թշնամական հարձակման: Պետք է իմաստնություն ունենալ և տարբերակել, երբ կհնչեն համախմբվածության և ավելի խոհեմ գործունեության կոչեր և երբ հակահարված տալու կոչեր: Եկեղեցին հիմնվելով այդ իրականության վրա, որը իրատեսական է, բնականաբար այդ կոչը կհնչեցնի և ինքն էլ կհայտնվի առաջնագծում, եթե հարկ եղավ՝ զենքը ձեռքին: Մեր եկեղեցական ավանդությունը և եկեղեցական կանոնակարգը թույլ չեն տալիս, որ հոգևորականն անձամբ զենք կրի: Մեր կյանքում եղել են դեպքեր, որ կենացմահու պատերազմ է եղել, և երեխայից մինչև ծեր պարտավորություն են ունեցել օրհասական մարտ մղելու, այդ ժամանակ չկա տարբերություն՝ հոգևորական ես, մանկավարժ ես, աշակերտ ես, կին, թե տղամարդ:

Հայ հոգևորականի ռազմատենչ նկարագիրը դրսևորվել է ոչ միայն մեր պատմության հեռավոր դրվագներում, այլև մեր նորագույն պատմության շրջանում: Մեկ փաստ, Սարդարապատի ճակատամարտում մահապարտների գունդն առաջնորդել են հոգևորականները, և նրանց մեջ եղել է երջանկահիշատակ արքեպիսկոպոս Գարեգին Հովսեփյանցը, ով հետո դարձավ Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս: Արցախյան հերոսամարտում Ձեր հիշատակած քահանան, ինչպես նաև մյուս հոգևորականներն իրենց թեմակալ առաջնորդի գլխավորությամբ ոչ միայն եղել են ոգեշնչող, այլև իրենց ձեռքում զենք են ունեցել և իրենց հավատակիցների հետ միասին հարված հասցրել այն չարագործին, ով փորձում էր վտանգել մեր կյանքը և խլել մեր հայրենիքը:

— Վերջին օրերին առաջնագծում տեսանք շատ սքեմավորների: Սա կազմակերպվա՞ծ քայլ էր, թե՞ իսկապես հոգևորականների շարքում կամավորներ կային:

— Մենք ուրախ ենք, որ ՀՀ կառավարությունն Ամենայն Հայոց Հայրապետի հետ իմաստուն որոշում կայացրին, համաձայն որի՝ հայոց ազգային բանակում հայ հոգևորականները պետք է հոգևոր սպասավորություն իրականացնեն:
Հուրախություն մեզ ամենքիս՝ վերջին տարիների զորահանդեսներից մեկի ժամանակ զինվորականների հետ միասին Հանրապետության հրապարակում քայլեցին նաև այն հոգևորականները, ովքեր հոգևոր սպասավորություն են իրականցնում մեր զորամասերում: Իսկ վերջին պատերազմի այդ օրերեին հոգևոր բարձրագույն իշխանության օրհնությամբ Հայաստանի հոգևորականները նույնպես մեկնեցին Արցախ, որպեսզի զորակից և աջակից լինեն եղբայրներին և առհասարակ արցախցիներին:

— Երբեմն լսում ենք պատմություններ, որ հենց մարտից առաջ մկրտություն են ստանում զինվորները: Որքանո՞վ է այս նվիրվածությունը հայրենիքին փոխկապակցված Աստծու հավատի հետ:

— Մեր Կաթողիկոսը, հիմնվելով մեր եկեղեցական ավանդության և իրականության վրա՝ այսպիսի միտք է արտահայտել, հավասարեցրել Աստծուն և հայրենիքը:

Շատ հեշտ է Աստծուն մոռանալ, հայրենիքը ուրանալ և ապրել սոսկ մարդկային, կենսաբանական կյանքով՝ չունենալով հայրենիքի հանդեպ պարտականություն: Անչափ կարևոր է գիտակցել, որ հայրենիքը և Աստված փոխկապակացված են, իրարից անջատ գոյություն չունեն: Եթե մենք աստվածապաշտ ենք, ուրեմն նաև հայրենապաշտ ենք:

— Տեր Ասողիկ, Ձեր խոսքն այս պահին սահմանին կանգնած մեր զինվորներին և նրանց հարազատներին, ովքեր մտահոգ վիճակում սպասում են, թե ինչ պիտի լինի:

— Այս իրավիճակում մեզնից ակնկալվում է միայն արթնություն, զգաստություն և քաջություն, որպեսզի այս ամենով մենք կարողանանք որևէ տեսակի հարձակում հակադարձել և պահել այն ամենը, ինչ տրվել է մեզ որպես հայրենիք և սրբություն, ինչն էլ պարտավոր ենք մեր կյանքի գնով փոխանցելու հաջորդ սերունդներին:

Եթե մեր զորականներն ունեն քաջություն, իմաստնություն թշնամուն հակահարված տալու, նույնը պիտի մաղթենք մեր դիվանագետներին, որպեսզի նրանք կարողանան արժանապատիվ կերպով մեր դիվանագիտական ասպարեզում նույնքան հաջողություններ արձանագրել, որքան ռազմի դաշտում: Դրա համար անհրաժեշտ է, որ ազգը համախումբ լինի և այս դեպքում ազգի յուրաքանչյուր զավակ ապրի հայրենիքի շնչով և զարկերակով:

Լրահոս
0