ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Որոշ հատվածներում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, իսկ հյուսիսարևելյան՝ (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում պահպանել են կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը և պատասխան քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: