00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չապլին. Ես երջանիկ եմ հեռանում, քանզի ապրել եմ մի կնոջ հետ, որին սիրել եմ խենթորեն

© Dmg-EntertainmentЧарли Чаплин
Чарли Чаплин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակին նրա մասին խոսեց ամբողջ աշխարհը, և նա դարձավ համաշխարհային կինոյի ամենաճանաչված կերպարը: Ավելի քան մեկ դար առաջ այս օրը Մեծ Բրիտանիայում ծնվեց պարոն Չարլզ Սփենսեր Չապլինը: Այսօր կլրանար մեծ դերասանի 127-ամյակը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Համր կինո կամ Չապլինի կինո, հենց այսպես կարելի է անվանել սև-սպիտակ ֆիլմերի շարքը, որտեղ արագ-արագ այս ու այն կողմ է գնում զարմանալի հերոսը, համաշխարհային կինոյի թափառաշրջիկը` Չարլին: Գլխարկը գլխին, ուղղահայաց բեղով տղամարդու հայտնի կերպարը չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին:

Ժամանակին այս տղամարդն ամբողջ աշխարհին ստիպեց խոսել իր մասին. նա ոչ միայն մեծ դերասան էր, այլև՝  կանանց մուսա (Չապլինը չորս կին է ունեցել): Իսկ երբ դերասանուհի Ջոան Բերրին Չարլիի դեմ դատական հայց ներկայացրեց՝ նրան մեղադրելով իրեն գայթակղելու համար, Չապլինին սկանդալիստ անվանեցին:

Ջոաննան նաև հայտնեց, որ երեխա է ունեցել Չարլիից: Թեև հայցը մերժվեց, քանի որ ԴՆԹ-ի թեստը չհաստատեց կնոջ պնդումը, այնուամենայնիվ դեռ երկար ժամանակ լուրեր էին պտտվում, թե Չապլինը կաշառել է դատարանին:

Այս պատմության պատճառով Չապլինի ապագա կնոջ՝ Ունա Օնիլի հայրը՝ հայտնի դրամատուրգ Յուջին Օնիլը, կտրականապես դեմ էր դստեր և հասուն տղամարդու միությանը:

Չարլիի դաժան մանկությունը

Չարլին ծնվել է Լոնդոնում 1889 թվականին դերասանների ընտանիքում: Սակայն նրա ծնողների միությունը երկար չի տևել: Երբ ծնողները բաժանվեցին, Չարլին երեք տարեկան էր, և նա ավագ եղբոր հետ մնաց մոր մոտ: Հայրը գինեմոլ դարձավ և ոչնչով չէր օգնում ընտանիքին, իսկ մայրը, որը երգելով էր գումար վաստակում, կորցրեց ձայնը:

«Մայրս հաճախ էր հայտնվում հոգեբուժարանում: Իսկ ես ու եղբայրս պարբերաբար ապրում էինք կա՛մ բանվորների մոտ, կա՛մ մանկատանը: Ես աշխատանքի տեղավորվեցի գրենական պիտույքների խանութում, ավելի ուշ՝ ապակու գործարանում: Թեև միշտ երազում էի դերասանական կարիերայի մասին»,- գրում է մեծ դերասանն իր հուշերում:

14 տարեկան էր, երբ սկսեց հաճախել թատերական գործակալություն և շուտով հայտնի դարձավ նմանակումների, սքեչերի և մանրապատումների շնորհիվ: Հանդիսատեսը պարզապես աստվածացրեց նրան, սակայն Անգլիան չէր ցանկանում տաղանդ տեսնել մի տղայի մեջ, որն անգամ նորմալ կարդալ չգիտեր: Չնայած դրան՝ նա կարիերայում մեծ հաջողությունների հասավ, ինչը չի կարելի ասել անձնական կյանքի մասին:

Սիրային տառապանքներից մինչև սիրելի Ունի

Նրա առաջին կինը 17-ամյա Միլդրեթ Հարիսն էր, որի հետ Չապլինն ապրեց 3 տարի: 16-ամյա Լիտա Գրեյի հետ ամուսնությունից Չարլին երկու երեխա ունեցավ: Երրորդ կինը Պոլետ Գոդարն էր, որի հետ Չարլին ապրեց 6 տարի:

Եվ վերջապես միայն չորրորդ և ամենավերջին ամուսնությունը Չարլիին երջանկություն բերեց: Դերասանի չորրորդ կինը Ունա Օնիլն էր, որը 37 տարով փոքր էր դերասանից: Ունային սիրահարված էր նաև Ջերոմ Սելինջերը և բազմաթիվ անգամ  ամուսնության առաջարկ էր արել նրան:

Ունան և Չարլին հանդիպեցին նկարահանման հարթակում: Կապուտաչյա, վայելչակազմ և գեղեցիկ տղամարդը որևէ կերպ չէր հիշեցնում Ունայի ճանաչած Չապլինին: Իսկ Չապլինը միանգամից հասկացավ, որ գտել է նրան, որին փնտրում էր ողջ կյանքում:

«Որքան ավելի լավ եմ  ճանաչում նրան, այնքան ավելի շատ է դուր գալիս նրա համբերատարությունը, հումորը, հարգանքը դիմացինի կարծիքի նկատմամբ: Ես նրան խենթորեն սիրահարվեցի, այնպես, ինչպես միայն կարող է սիրահարվել դեռահաս պատանին: Սակայն ես վախենում էի մեր տարիքային տարբերությունից: Չէ՞ որ նրա հայրն ինձնից մեծ էր ընդամենը մեկ տարով», — ավելի ուշ կգրի Չարլին իր հուշատետրում:

Սակայն Ունան օգնեց նրան հաղթահարել այդ վախը, և ֆիլմի պրեմիերայից հետո զույգը որոշեց ամուսնանալ: Շարունակությունը հեքիաթի նմանվեց՝ Ունան ու Չարլին ամուսնացան, ունեցան 7 զավակ ու միասին ապրեցին մինչև մահ:

Չարլին մահացավ 88 տարեկանում Շվեյցարիայում, իսկ մահվանից առաջ գրեց. «Ես հեռանում եմ, սակայն երջանիկ եմ գնում այն աշխարհ, քանի որ զբաղվել եմ սիրելի գործով և ապրել մի կնոջ հետ, որին սիրել եմ խենթի պես»:

Լրահոս
0