ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ապրիլի 16-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 2-ի սահմաններում Մայիսյան-Գյումրի ուղղությամբ ընթացող բեռնատար գնացքը Մոսկվա-Գյումրի ուղեմասի 2.718 կմ-ին՝ ՊԿ 10 հատվածում, վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60-70 տարեկան տղամարդու:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, տղամարդը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի անձը պարզելու ուղղությամբ:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: