ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է տեղի ունեցել, նռնակ են նետել: Այս մասին Sputnik-ը տեղեկացավ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է:
Իրավապահները պայթյունի լուրջ հետեւանքներ չեն արձանագրել, նռնակը չի պայթել:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին հանրապետությունում չէ և գտնվում է Մոսկվայում: