00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալերի Պերմյակով. «Առաջինը կրակեցի, մնացածն ինքնաբերաբար ստացվեց»

© Sputnik / Asatur YesayantsЗаседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым
Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը որպես մեղադրյալ ռուս քննիչներին տված առաջին ցուցմունքի ժամանակ նշել է, որ ինքն Ավետիսյանների հետ ծանոթ չի եղել, Գյումրու բնակչության հանդեպ թշնամություն չի զգացել, լքել է ռազմակայանի տարածքը ` հագուստ և գումար հայթայթելու և Չիտա մեկնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Պերմյակովն իր ցուցմունքներում նշել է, որ պատահական է մտել Ավետիսյանների բնակարան, ջուր խմել և, երբ փորձել է հագուստ գտնել, տեսել է, որ Ավետիսյանների աղջիկը` Աիդա Ավետիսյանը, փորձել է հեռախոսը վերցնել և զանգել ոստիկանություն։ Ինքն էլ կրակել է։

«Առաջին կրակոցից հետո ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։ Որևէ այլ նպատակ չեմ ունեցել Ավետիսյանների տուն մտնելիս, չեմ ցանկացել սպանել, բայց տեսնելով, որ փորձում են զանգել ոստիկանություն, կրակել եմ»,- ասել է նա։

Քննիչների այն հարցին, թե ինչու է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին սպանել, Վալերի Պերմյակովը նշել է, որ ինքնաձիգը չի աշխատել, և այդ պատճառով է սվին-դանակով հարվածել երեխային` չցանկանալով կենդանի մարդ թողնել։

«Պարզապես կրակել եմ, սպանելու մտադրություն սկզբում չեմ ունեցել։ Ավետիքյանների տանը մնացել եմ 10-15 րոպե, որից հետո դուրս եմ եկել և ինձ անհայտ ուղղությամբ շարժվել առաջ։ Ցանկացել եմ հատել սահմանը, բայց սահմանի մոտ ինձ հայտնաբերել են ռուս սահմանապահները»,- ասել է նա։

Պերմյակովն իր ցուցմունքում նշել է նաև, որ տնից դուրս գալիս փոխել է հագուստը, հագել Ավետիսյանների տնից գտած քաղաքացիական հագուստը, վերցրել է գումար և բջջային հեռախոսներ։

Ի դեպ, ցուցմունքներից մեկում նշվում է, որ Պերմյակովը մինչ Գյումրի գալը Չիտայում ծառայության ժամանակ ութ անգամ լքել է զորամասը։ Նշենք, որ նրա ցուցմունքներում կան որոշակի հակասություններ, սակայն դրանք էական նշանակություն չունեն։ Այն հիմնական ցուցմունքը, որը կապված է զենքով ռազմակայանը լքելուն, Ավետիսյանների տուն մտնելուն ու հանցագործությունը կատարելուն, Վալերի Պերմյակովը հաստատում է, որ բոլորն ինքն է արել։ Նա նաև նշել է, որ զղջում է կատարածի համար։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

 

Լրահոս
0