00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսի ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ

© AFP 2024 / LYAS AKENGINЦерковь Св.Киракоса
Церковь Св.Киракоса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ` Սուրի շրջանում գտնվող բոլոր շինությունները պետականացվել են։ Այդ թաղամասում է գտնվում նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, և Թուրքիայի հայերը կարծում են, որ պետությունը ցանկանում է պետականացնել նաև եկեղեցին, թեև այդ մասին դեռևս չի ասվում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Թուրքիայի հայ համայնքն ուսումնասիրում է Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման որոշումը և պատրաստվում է սահմանված ժամկետում նախարարների խորհրդի որոշումը չեղյալ համարելու համար դիմել դատարան, օրեր առաջ հայտնեցին ԶԼՄ-ները։

Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Պոլսի Հայ պատրիարքարանի դատական դիմումի մասին որևէ տեղեկություն չունի, միայն գիտե, որ Դիարբեքիրի Քաղքեդոնական և Բողոքական եկեղեցիների հոգաբարձությունները նման դիմում ներկայացրել են։

Город Муш - Sputnik Արմենիա
Թուրքիայի հայերը սովորում են մայրենի լեզուն
«Այդ դիմումները հավանաբար առաջիկա զարգացումները կանխելու համար են, որովհետև այժմ եկեղեցիները պետականացնելու մասին հստակ որոշում չկա, որոշումն ամբողջ թաղամասի մասին է, և քանի որ եկեղեցին էլ այդ թաղամասի մեջ է գտնվում, ենթադրում ենք, որ դա էլ կսեփականացվի»,-նշեց Էստուկյանը։

Նրա խոսքով` պաշտոնյաները հայտարարում են, որ եկեղեցիների պետականացումը խնդրո առարկա չէ, պետականացումն ավելի շատ քաղաքացիներին պատկանող բնակարաններին և գործարաններին է վերաբերում։

Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011թ. հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:

Սուրբ Կիրակոսի վերանորոգումն իրականացվել է դիարբեքիրցի հայերի և Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ: Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:

 

Լրահոս
0