00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ դեսպան. տարածաշրջանում շուտով խաղաղություն է հաստատվելու

© Sputnik / Nelli Danielyan Посол ЕС в Армении Петр Антоний Свитальский
Посол ЕС в Армении Петр Антоний Свитальский - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին շուտով կտեսնենք բանակցությունների սեղանի շուրջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երկխոսությունը սկսեն երկու երկրի քաղաքացիական հասարակությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին այսօր քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը նվիրված քննարկման ժամանակ հրաժարվեց պատասխանել Ղարաբաղի խնդրի մասին հարցերին։

«Պատրաստ եմ ձեզ հետ խոսել ԼՂ-ի մասին, բայց` այլ առիթով։ Եկեք մեր պատվիրակության գրասենյակ, և մենք քննարկում կկազմակերպենք այդ հարցի շուրջ»,- ասաց նա։

Լրագրողների համառ հարցադրումներին զիջելով` ԵՄ-ի դեսպանն, այնուամենայնիվ, անդրադարձավ ԼՂ-ի հակամարտության կարգավորման խնդրին։

«Պատերազմը վատ է ցանկացած երկրի համար,- ասաց դեսպան Սվիտալսկին,- մենք լիահույս ենք, և այս ծրագիրը նույնպես կազմվել է այն ընկալումով, որ տարածաշրջանը շուտով տեղափոխվելու է խաղաղ դաշտ։ Եթե խաղաղությունը հաստատվի և մենք ունենանք այս հակամարտության դրական լուծում, ապա Հայաստանը մեծապես կշահի դրանից»։

Դեսպանը հայ լրագրողներին կոչ արեց չկորցնել պատերազմական իրավիճակներից, հակամարտության թեժացումից խուսափելու հույսը, և ինքն էլ հույս հայտնեց, որ մոտ ապագայում կողմերին կտեսնենք մեկ սեղանի շուրջ` բանակցելիս։

Դրա համար, Պյոտր Անտոնի Սվիտալսկիի համոզմամբ կարևոր է, որ երկխոսություն սկսեն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Իսկ քաղաքացիական հասարակության կարողությունները զարգացնելու համար ԵՄ-ն երկու երկրում նոր ծրագիր է իրականացնելու։ Հայաստանյան ծրագրի ներկայացմանն իր ելույթում ԵՄ դեսպանը խոսեց հայկական գենի մասին` նշելով, որ դրանում ներդրված է հույսը միայն սեփական ուժերի վրա դնելու գաղափարը, որի շնորհիվ էլ հայերը դարեր շարունակ մաքառել ու գոյատևել են։

«Դա է հայերի ու մնացած ազգերի տարբերությունը։ Կարծում եմ, որ հայերի համար ինքնակազմակերպումը բնական բնազդ է։ Մնում է միայն նրանց տրամադրել անհրաժեշտ գործիքներ»,- ասաց դեսպանը։

Անհրաժեշտ գործիքներ տրամադրելու և քաղաքացիական հասարակության կարողությունները զարգացնելու համար ԵՄ-ն 2.8 մլն եվրո է տրամադրել, որի հիմանական մասը ծախսվելու է տեղական ՀԿ-ների համար ուսուցման դասընթացներ կազմակերպելու, 1 միլիոնը` փոքր դրամաշնորհային ծրագրեր ֆինանսավորելու համար։ Ընդ, որում, նախապատվությունը տրվելու է մարզերում գործող կազմակերպություններին, որոնց, ծրագրի ղեկավար, լեհական «Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Անդրեյ Պարաֆինյուկի բնորոշմամբ` մայրաքաղաքից գումարներ հազվադեպ են հասնում։

© Sputnik / Nelli Danielyan ՀԿ—ների կարողությունների հզորացման ծրագրի քննարկում
Обсуждение в Ереване на тему развития общественных организаций - Sputnik Արմենիա
ՀԿ—ների կարողությունների հզորացման ծրագրի քննարկում

Ինչ վերաբերում է ՀԿ-երի նկատմամբ ձևավորված բացասական կարծիքին ու հաճախ հնչող «գրանտակեր» բնորոշմանը, Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Անդրեյ Պարաֆինյուկը նշեց, որ կազմակերպություններն իրենց աշխատանքով առաջին հերթին պետք է շահեն նրանց վստահությունը, որոնց համար աշխատում եմ։

«Սա էլ մի դաս է, որ Հայաստանը պետք է սովորի, ինչպես համոզել շահառուներին, նրանց վստահությունը շահելու ու ցույց տալու համար, որ ամեն ինչ արվում է նրանց շահերից ելնելով»,- ասաց լեհ փորձագետը`համոզմունք հայտնելով, որ այդ դեպքում քաղաքացին էլ պատրաստ կլինի ֆինանսապես աջակցել իր շահերը պաշտպանող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Ի դեպ, եվրոպական զարգացած երկրներում քաղաքացին կարող է իր վճարած հարկերի որոշ տոկոսը կամավոր ուղղել հենց Հասարակական կառույցների ֆինանսավորմանը, ուստի ծրագրի ղեկավարները չեն բացառում, որ ՀԿ-ների նոր օրենքի ընդունմամբ այս հնարավորությունը կտրվի նաև Հայաստանի հարկատուներին։

 

Լրահոս
0