ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան աշխատանքային այցով Երևան կժամանի ապրիլի 14-15-ին, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:
Բորդյուժան կտեղեկացնի կազմակերպության կանոնադրական մարմինների` ԱԳՆԽ, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստերի նախապատրաստման ընթացքի մասին, որոնք անցկացվելու են Երևանում: Նա կներկայացնի նաև կազմակերպության ընթացիկ գործունեությունն ու կզեկուցի Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան և դեկտեմբերյան (2015թ.) նիստերի որոշումների կատարման մասին:
Կքննարկվի նաև կովկասյան տարածաշրջանի իրավիճակը, որը կտրուկ սրվել է ապրիլի սկզբին:
