00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի համար ձախողում չէ՞, ի՞նչ է

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում, խոսել ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին և զրույցը սկսել այն հարցից, թե «ինչու սկսվեց այս ամենը»

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքով` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի թեժացման գլխավոր բացատրությունն այն է, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում։

«Եթե ժամանակին ձախողվել էր ռազմական դաշտում, ապա փորձեց հաջողության հասնել բանակցությունների միջոցով, բայց ձախողվեց։ Եթե ձախողում չէ, ի՞նչ է, երբ ամբողջ միջազգային հանրությունը և միջազգային հանրությունը ներկայացնող եռանախագահող երկրները խոսում են երեք սկզբունքի մասին` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի մասին, իսկ Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին։ Վերջերս եռանախագահող երկրների ներկայացուցիչները կրկին Հայաստանում էին և վերահաստատեցին այդ սկզբունքների կարևորությունը, սակայն հաջորդ օրն ադրբեջանական մամուլը նյութեր հրապարակեց այն մասին, որ համանախագահները պաշտպանել են տարածքային ամբողջականության սկզբունքը`որպես բանակցային գործընթացի հիմք»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը։

Նրա խոսքով` նախքան Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններն այնպիսի մի իրավիճակ էր ստեղծվել, որ անդադար նշվում է, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, պատրաստվում է ուժ կիրառել, սպառնում է, գնում է սադրանքների և այլն:

«Շատերին թվում էր, որ կարող էին սարդրանքներ լինել, բայց այս կարգի, այս մասշտաբի գործողություններ ոչ բոլորն էին ակնկալում: Առաջին տեղեկությունը ստանալով` որոշակի վերլուծության կարիք կար: Քանի որ տեղեկությունները ստացվում են մի կողմից, ապա մյուսից, պետք է համադրել, պետք է ունենալ նաև այլ աղբյուրներից եկող տեղեկություններ, հետո նոր հայտարարություններ անել, գնահատականներ տալ: Կարծում եմ` հայտարարությունները բավականին արագ սկսեցին հնչել: Չեմ ասում մեր հայտարարության մասին, որովհետև Հայաստանի ԱԳՆ-ն ժամեր անց հայտարարություն արեց: Հնչեցին հայտարարություններ եռանախագահող երկրների, միջազգային կառույցների կողմից: Մտահոգությունը շատ մեծ է, մոտիկից այդ կառույցները և եռանախագահող երկրները հետևում են և ջանքեր են գործադրում, որպեսզի իրավիճակը ոչ միայն չապակայունանա, այլև ստեղծվեն հնարավոր պայմաններ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել»,- նշել է Նալբանդյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արժանահավատ է արդյո՞ք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությունը, որ ինքը ռազմական գործողությունների մեկնարկի մասին տեղեկացել է երրորդ դեմքից` Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ առաջին անգամը չէ, երբ ադրբեջանական պաշտոնյաները ասում են, որ չգիտեն. «Մեկ ձեռքը մեկ բան է անում, մյուսը` մեկ այլ բան, կամ ձևացնում են, որ չգիտեն»:

«Անգամ ամենաբարձր ղեկավարությունն առաջին անգամը չէ, որ ձևացնում է, որ ինքն ինքնաթիռում էր, և ինչ-որ մեկը որոշեց ու գործողություններ արեց: Մենք Հայաստանում դրան մոտիկից ծանոթ են: Իմ զանգերից հետո գործընկերները սկսեցին կապվել իր (Մամեդյարովի) հետ: Սկզբից չէր վերցնում հեռախոսը, հետո ձևացնում էր, որ տեղյակ չէ: Կարելի է դատողությունները թողնել զրուցակիցներին, թե որքանով կարող են հավատալ այդ գործելաոճին, երբ իրենք ձևացնում են»,- նշել է Նալբանդյանը:

 

Լրահոս
0