00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի Հառիճ, մի Նազարբաևի փողոց

© Sputnik / Արմենուհի ՄխոյանՆազարբաևի անվան փողոց Շիրակի մարզի Հառիճ գյուղում
Նազարբաևի անվան փողոց Շիրակի մարզի Հառիճ գյուղում - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արագածի լանջին գտնվող, միջնադարյան հարուստ հայկական պատմություն ու հարուստ ժառանգություն ունեցող Հառիճը զարմացնում է ոչ միայն իր պատմական եկեղեցական համալիրով, ճեմարանով, դամբարանադաշտով ու երբեմնի քարանձավով, այլ նաև ոչ ավել, ոչ պակաս Ղազախստանի նախագահի անունը կրող փողոցով

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Նախկինում Ղփչաղ կոչվող գյուղը Հառիճ է վերանվանվել 1946 թվականին: Որոշ աղբյուրների համաձայն` ղփչաղցիները ղազախական ցեղի ներկայացուցիչներ են, ովքեր եկել ու հասել են Արագածի փեշերին: Հավանաբար հենց այս ենթադրական կապն է պատճառը, որ Ղազախստանն իրեն Հառիճի «հովանավոր» համարելով` մի անգամ օգնել է գյուղի գրադարանին, մի ուրիշ անգամ էլ՝ գյուղի փողոցի հիմնանորոգմանը: Հառիճի գլխավոր փողոցն էլ գյուղի «մեծերի» որոշմամբ արդեն ավելի քան 10 տարի է` կրում է Նուրսուլթան Նազարբաևի անունը: Շատերն են դժգոհ այս անվանումից, այդ թվում` հառիճեցիները։ Լրատվամիջոցները բազմաթիվ անգամ են անդրադարձել խնդրին, սակայն Հառիճ համայնքի ղեկավարությունն անսասան է իր որոշման մեջ ու չի փորձում իր սխալն ուղղել՝ հավանաբար ղազախական նոր առատաձեռնության սպասելիքով:

Դեպի պատմական եկեղեցական համալիր տանող ճանապարհն այդպես էլ շարունակում է կոչվել Նազարբաևի անունով, թեև պետք է նշել, որ գյուղի փողոցները, ընդունված կանոնակարգի համաձայն, անուններ չունեն. դրանք համարակալվում են։ Փաստը մնում է փաստ, Հառիճ այցելող ցանկացած զբոսաշրջիկ առաջին զարմանքն ապրում է հենց այն ժամանակ, երբ կարդում է այս փողոցի անունը ներկայացնող ցուցանակը։

Գյուղի բնակիչներին անչափ հետաքրքրում է` հայ-ղազախական նմանատիպ բարեկամական հարաբերությունը հաշվի առնելով` Ղազախստանի թեկուզ հեռավոր մի աուլում ՀՀ նախագահի անունը կրող փողոց կա՞ կամ երբևէ կլինի՞:

Ամեն դեպքում, եթե ո՛չ գյուղի ավագանին, ո՛չ համայնքի ղեկավարն այս հարցին ընթացք չեն տալիս, ապա ժողովուրդը փորձում է հարցն ինքնուրույն լուծել և արդեն պոկել է դեպի եկեղեցի տանող չորս ցուցանակներից մեկը, որը գտնվում էր հենց գյուղ տանող ճանապարհին։ Մյուս երեքն առայժմ կանգուն են։

© Sputnik / Արմենուհի ՄխոյանՆազարբաևի անվան փողոց Շիրակի մարզի Հառիճ գյուղում
Նազարբաևի անվան փողոց Շիրակի մարզի Հառիճ գյուղում - Sputnik Արմենիա
Նազարբաևի անվան փողոց Շիրակի մարզի Հառիճ գյուղում

 

Լրահոս
0