00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը փոքր, բայց ռազմավարական միջանցք է տարածաշրջանում

© Sputnik / Asatur YesayantsПодписание энергетических соглашений между Арменией, Ираном, Россией и Грузией
Подписание энергетических соглашений между Арменией, Ираном, Россией и Грузией - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներն այսօր Երևանում հանդիպել ու քննարկել են Հարավ–հյուսիս էներգետիկ միջանցքի նախագիծը` ստորագրելով այդ համագործակցության «ճանապարհային քարտեզը»

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն այսօր հանդիպման ավարտին լրագրողներին տեղեկացրեց, որ 2019թ.-ից սկսած` տարածաշրջանի երկրներն իրար կապող բարձրավոլտ հոսանքալարերը կշահագործվեն։

Արեգ Գալստյանը հայտնեց, որ նոր կառուցվող էներգագծերն ունենալու են նաև սեզոնային նշանակություն։

«Օրինակ` Վրաստանում ապրիլ, մայիս, հունիս ամիսներին ունենում են հզոր հիդրոռեսուրսներ, երբ ջուրն ավելանում է և էներգիան էժանանում է, ինչու՞ այդ էներգիան չվերցնել և չկանգնեցնել մեզ համար թանկ ջերմակայանները ու օգտագործել այդ էժան էներգիան»,- ասաց Արեգ Գալստյանը` հավելելով, որ փոխարենը Հայաստանը կարող է Վրաստանին լրացուցիչ էներգիա մատակարարել ձմռան ամիսներին, երբ հիդրոէլեկտրակայանների արտադրած էներգիայի ծավալները կտրուկ նվազում են։

Ինչ վերաբերում է Իրանին, փոխնախարարի խոսքով, այստեղ լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարիք է զգացվում ամռանը, երբ սաստիկ շոգի և օդորակիչների աշխատանքի պատճառով էներգիայի պահանջարկը մի քանի անգամ ավելանում է, և Հայաստանը կարող է ապահովել այս լրացուցիչ պահանջարկը։

Նշենք, որ Իրանի հետ էլեկտրահաղորդման 400 ԿՎ հզորությամբ գծի կառուցման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և պայմանագրի համաձայն` այն 2018թ.-ի ավարտին պետք է շահագործման հանձնվի։ Արդյունքում, արդեն շահագործվող էլեկտրահաղորդման գծի հետ միասին Հայաստան-Իրան ընդհանուր թողունակության ծավալը կհասնի մինչև 1200 ՄգՎ-ի։

Իսկ Վրաստանի հետ էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը դեռ կապալառուի ընտրության մրցույթի փուլում է։

Իրանի և Վրաստանի միջև էներգափոխանակումը Հայաստանի տարածքով իրականացնելու մասին հարցին Արեգ Գալստյանը պատասխանեց, որ թեև առայժմ փոքր հզորություններով ու սահմանափակ հնարավորություններով, բայց Հայաստանը միջանցքի դեր արդեն իսկ կատարում է։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներն այսօր Երևանում հանդիպել ու քննարկել են Հարավ–հյուսիս էներգետիկ միջանցքի նախագիծը` ստորագրելով այդ համագործակցության «ճանապարհային քարտեզը»
Подписание энергетических соглашений между Арменией, Ираном, Россией и Грузией - Sputnik Արմենիա
Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուներն այսօր Երևանում հանդիպել ու քննարկել են Հարավ–հյուսիս էներգետիկ միջանցքի նախագիծը` ստորագրելով այդ համագործակցության «ճանապարհային քարտեզը»

«Դրանք այն թվերը չեն, որ մենք ասենք, թե կոմերցիա ենք իրականացնում, բայց ռազմավարական առումով, իհարկե, առաջընթաց է, որ մենք կարողանում ենք նվազ միջանցքի հզորությամբ այդ գործարքներն իրականացնել»,- ասաց Արեգ Գալստյանը։

Իսկ 2027թ.-ից հետո, երբ Հյուսիս-հարավ միջանցքն ամբողջ հզորությամբ կգործի, փոխնախարարը վստահ է, որ հնարավոր կլինի խոսել արդեն լուրջ թվերի մասին։

Օգտվելով առիթից, լրագրողներն էներգետիկայի փոխնախարարից փորձեցին ճշտել, թե երբ սպառողները կստանան գազի սակագնի վերանայման մասին հարցի պատասխանը։

Սահմանի վրա ռուսական գազի վերանայված գնի շուրջ բանակցություններ են ընթանում ՀԾԿՀ-ի և «Գազպրոմ» ընկերության հետ։ Այս մասին այսօր, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը` նշելով, որ միայն դրանց ավարտին պարզ կդառնա, թե որքանով այս էժանացումը կազդի սպառողներին վաճառվող գազի սակագնի վրա։

Հիշեցնենք, Հայաստանին մատակարարվող գազի գինը 1 խմ-ի դիմաց 165 դոլարի փոխարեն Ռուսաստանը սահմանել է նոր գին` 150 դոլար։ Այս մասին ապրիլի 7-ին Հայաստանում հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Թե որքանով այս էժանացումից կօգտվեն շարքային սպառողները, պաշտոնապես առայժմ չի հայտարարվում։

 

 

Լրահոս
0