00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոբելյան մրցանակակիր. Իսրայելը Հայաստանի պես պայքարում է գոյության համար

© EmbassiesИзраильский биолог Аарон Чехановер
Израильский биолог Аарон Чехановер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելցի կենսաբան Աարոն Չիխանովերը կոչ արեց օգտագործել գիտության ձեռքբերումները մարդկանց միջև գոյություն ունեցող ատելությունը հաղթահարելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայաստանն ու Իսրայելը պայքարում են գոյության համար, սակայն նրանց միջև համագործակցության հաստատմանը խոչընդոտում են քաղաքական հարցերը, կարծում է իսրայելցի կենսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աարոն Չիխանովերը։

Չիխանովերը Հայաստան է ժամանել Նոբելյան չորս մրցանակակիրների հետ Երևանում ուսանողների և հանրակրթական հաստատությունների աշակերտների համար մի շարք աննախադեպ վարպետության դասեր անցկացնելու համար։ «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ապրիլի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դասախոսությունները կավարտվեն ապրիլի 16-ին։

«Իսրայելը փոքր երկիր է, մենք պայքարում ենք գոյության համար, ինչպես և դուք, և մենք համագործակցության հնարավորություն ունենք։ Սակայն կան քաղաքական տարաձայնություններ», — ասաց Չիխանովերը։

Նա հույս հայտնեց, որ գիտության զարգացումը թույլ կտա հաղթահարել քաղաքական խնդիրները ոչ միայն երկու երկրների միջև, այլև ամբողջ աշխարհում։

Դափնեկիրը կոչ արեց բոլոր երկրներին համագործակցել, որպեսզի միասին բարելավեն մարդկանց կյանքը։

Նոբելյան մրցանակակիրներին ողջունեց Հայաստանի վարչապետի առաջին տեղակալ Վաչե Գաբրիելյանը։ Նրա խոսքով` դարավոր գիտական ավանդույթներ ունեցող Հայաստանում նման միջոցառման անցկացումը թույլ կտա ևս մեկ անգամ գիտակցել հայկական գիտության տեղն ու դերը, ինչպես նաև գիտության ոլորտի նոր ծրագրեր քննարկել։

«Նոր հազարամյակում զարգացում կարող է արձանագրվել միայն այն երկրում, որտեղ մեծ ուշադրություն է հատկացվում կրթությանը, գիտությանը և բարձր տեխնոլոգիաներին», — ընդգծեց Գաբրիելյանը։

Աշխարհում խաղաղության հաստատման համար գիտության դերի մասին խոսեց Հայաստանի կրթության նախկին նախարար, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Գիտությունը պետության զարգացման հիմքերից մեկն է, և այն պետք է ծառայի խաղաղությանը։ Հայաստանում այս օրերին Նոբելյան մրցանակակիրների ներկայությամբ ավելի քան արդիական է խոսել այն մասին, որ մարդկության գիտական առաջընթացը մահաբեր չպետք է լինի», — ասաց Աշոտյանը։

Նա որպես օրինակ նշեց ակադեմիկոս, ջրածնային ռումբի հիմնադիրներից մեկին` Սախարովին։ Այն ստեղծելուց հետո նա ծանր էր տանում այն գիտակցումը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր գյուտը։ Սախարովը, նրա խոսքով, դարձավ պացիֆիստ, մարդ, ով պայքարում էր զանգվածային ոչնչացման զենքի դեմ։

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ավելացրեց, որ դափնեկիրների ղեկավարությամբ ստեղծվելու են գիտական ծրագրեր, որոնք հետագայում Հայաստանին հնարավորություն կտան ինտեգրվել նման հայտնի գիտնականների կողմից անցկացվող գիտական հետազոտությունների աշխատանքներին։

«Սա մեր երիտասարդությանը թույլ կտա ընդգրկվել համաշխարհային մասշտաբի գիտական հզոր ցանցի մեջ», — ասաց Նարիմանյանը։

 

 

 

Լրահոս
0