00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:51
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԼՂՀ ԱԺ նախագահ. Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ագրեսիան չի փոխել մեր դիրքորոշումը

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 11-ին Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիին և Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին Արցախ կատարած այցի ընթացքում ուղեկցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը և Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Եվրոպացի պատգամավորներին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հանդիպմանը մասնակցել են նար ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հունաստանի և Լատվիայի խորհրդարանականների այցն Արցախ հենց այս օրերին՝ ընդգծելով, որ նրանք առաջին օտարերկրացի խորհրդարանականներն են, ովքեր ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնածավալ ռազմական գործողություններից հետո այցելում են Արցախ:

Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին՝ Արցախի խորհրդարանի ղեկավարը նշել է.

«Ապրիլի 2-5-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ագրեսիան որևէ կերպ չի փոխել մեր դիրքորոշումը, հակառակը, ավելի է հաստատել անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետությունն ամրապնդելու մեր նպատակը»:

ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը նշել է, որ այս կարճատև պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց Արցախի ժողովրդի և ողջ հայության հաստատակամությունը՝ պաշտպանելու արցախցիների՝ հանուն ազատության և անկախության մղվող արդար պայքարը:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին, իրենց այցը որակելով որպես խորհրդարանականի պարտականություն, ապրիլի սկզբին տեղի ունեցածը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլև աշխարհում: Նա իր խոսքում նշել է, որ իրենք կանեն հնարավորը, որպեսզի ուրիշի շահերի համար այլևս կյանքեր չզոհաբերվեն:

Լատվիայի Սաեյմայի պատգամավոր Սերգեյ Պոտապկինն իր խոսքում կարևորել է այն հանգամանքը, որ Արցախի ժողովուրդը միայնակ չէ և Եվրոպայում ունի համախոհներ. իրենք եկել են Արցախ՝ անձամբ տեսնելու իրողությունը, շփվելու քաղաքացիների հետ և վստահեցնելու, որ աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Խորհրդարանականը վստահեցրել է, որ իրենք կանեն հնարավորը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Մտքերի փոխանակման ընթացքում ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը եվրոպացի խորհրդարանականներին ներկայացրել է արցախյան ազատագրական պայքարի պատմությունը և պատասխանել նրանց հարցերին՝ կապված ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիի և Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ ապրիլի 11-ին հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման ընթացքում արծարծվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել տարբեր երկրների, նրանց քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների աջակցությունը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և ագրեսիայի դատապարտմանը՝ դա համարելով սկզբունքայնության և մարդասիրության դրսևորում:

ԼՂՀ նախագահը միաժամանակ նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա Ադրբեջանի ռազմատենչ ու ապակառուցողական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ դրա առկայությունը և համարժեքությունը կարևոր դերակատարություն ունեն ագրեսիայի զսպման գործում:

 

 

Լրահոս
0