00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիվանագետի կյանքը. պատմում է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանը

Բաժանորդագրվել
Վիրահայոց համայնքը բազմադարյա պատմություն ունի։ Թբիլիսիի շինություններից շատերի հեղինակները հայեր են, ամեն անկյունում կարելի է ցուցատախտակ գտնել, որի վրա որևէ հայտնի թիֆլիսահայի անուն է գրված

Հայ-վրացական երկկողմ հարաբերությունների, հայկական համայնքի գործունեության, դեսպանի առաքելության ու Թբիլիսիի մասին է պատմում Վրաստանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը։ Զրույցը վարել է Լաուրա Սարգսյանը։

- Բա՞րդ է արդյոք դեսպանի աշխատանքը։

— Դեսպան լինելը մեծ պատասխանատվություն է` ինչպես կառավարության, այնպես էլ ժողովրդի առաջ։ Դու քո պետությունն ես ներկայացնում օտար երկրում։ Այն երկրում, որտեղ գտնվում ես դիվանագիտական առաքելությամբ, քո վարքագծի հաշվին է տպավորություն ստեղծվում հայրենիքից, ժողովրդից և քո երկրի իշխանության մասին։

Վրաստանն ինձ հարազատ երկիր է. հասկանալի և ծանոթ են վրացական մշակույթն ու ավանդույթները, քանի որ մայրս ծնունդով Թբիլիսիից է։ Վաղ տարիքից ես հաճախ եմ եղել Վրաստանում։ Թբիլիսին շատ եմ սիրում և լավ գիտեմ։ Երբ ինձ դեսպան նշանակեցին, հասարակությանը մերվելու դժվարություն չունեցա։ Բայց գիտե՞ք, մի բան է, երբ հեռվից գիտես երկիրը, բոլորովին այլ բան, երբ սկսում ես ապրել այդտեղ։

Առաջին բանը, որն ինձ զարմացրեց, այն է, որ դժբախտաբար վրացիները` ի տարբերություն հայերի, այդքան լավ չգիտեն մեզ։ Ես` որպես դեսպան, հենց սրանից սկսեցի լուծել հայ-վրացական խնդիրները։ Կարծում եմ, որ միջպետական և միջազգային հարաբերություններում շատ կարևոր է ժողովրդական դիվանագիտության և պետական ու արտաքին քաղաքականության գործունեությունը։ Ժողովուրդները պետք է բարեկամություն հաստատեն միմյանց հետ։ Դա հիմք է տարբեր ոլորտներում հետագա հարաբերություններ կառուցելու համար։ Ես հիմք վերցրի այդ խնդիրը և փորձեցի մյուսներին էլ ընդգրկել լուծման մեջ։ Որպեսզի հարաբերություններն ավելի ակտիվ լինեն, պետք է վրացիները նույնքան լավ ճանաչեն հայերին, որքան հայերը վրացիներին։

-Ինչու՞ մենք այդքան լավ գիտենք վրացիներին և Վրաստանը։

— Հայերը վրացիներին ավելի լավ գիտեն, որովհետև նրանք կապ են հաստատում Վրաստանում բնակվող հայրենակիցների հետ։ Իսկ նման ինտենսիվ շփումը վրացական տարր է մտցնում մեր կյանք (խոհանոց, երաժշտություն, ավանդույթներ)։

Վրացահայերը բազմադարյա պատմություն ունեն, որի ընթացքում եղել են վերելքներ և վայրէջքներ։ Այնուամենայնիվ, ցավով պետք է նշեմ, որ այն ժառանգությունը, որը թողել են հայերը Վրաստանում, մինչև հիմա պատշաճ կերպով գնահատված չէ ո՛չ Վրաստանի հայերի, ո՛չ Հայաստանի, ո՛չ վրացիների կողմից։ Այդ խնդիրը տարբեր բացատրություններ ունի, բայց մենք այսօր պետք է պահպանենք այդ ժառանգությունը, քանի որ անթույլատրելի է, որ այն հենց այնպես անհետանա։

Այն ժամանակ, երբ ես դեսպան էի, պատահաբար պարզեցի, որ հայ գործիչներից շատերի աշխատանքները կան վրացական արխիվներում և թանգարաններում։ Այդ ժամանակ մենք որոշեցինք ալբոմ ստեղծել, որի մեջ ընդգրկվեցին հայ գործիչների` նախկինում չհրապարակված ստեղծագործությունները։ Ժամանակը կանցնի, այդ տվյալները կմնան, իսկ արխիվներում դրանք այդպես աննկատ էլ կմնային։

-Գաղտնիք չէ, որ Վրաստանի հայ համայնքը մասնատված է։ Ի՞նչն է խանգարում կամ ի՞նչ է անհրաժեշտ միավորման համար։

— Ես շատ եմ մտածել համայնքի միավորման հարցի շուրջ, ուսումնասիրել եմ այդ խնդիրը և հանգել եզրակացության. մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում, խոսքի ազատության դարաշրջանում, և հետևաբար սխալ է համայնքի միավորման հարց դնելը։ Մենք չենք կարող բոլորին ստիպել նույն կերպ մտածել նույնիսկ ամենակարևոր և նշանակալի հարցերում։ Մենք չենք կարող ստիպել տարբեր համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներին միասնական կարծիք ունենալ։

Խնդիրը համայնքը միավորելու և միասնության մեջ չէ, այլ համայնքի կազմակերպվածության։ Տարբեր միավորումներ կարող են որոշակի կարծիք ունենալ, բայց կարևոր է, որ մեր միջև երկխոսություն լինի։ Հենց երկխոսությունն է ամուր բարեկամության հիմքը։ Մենք պետք է արմատախիլ անենք համայնքների միջև անառողջ մրցակցությունը և ստեղծենք երկխոսության մթնոլորտ սփյուռքի ներսում։ Այդ խնդիրը կա ոչ միայն Վրաստանի հայ համայնքում, այլև` շատ այլ համայնքներում։

- Ինչպե՞ս են Վրաստանի իշխանություններն աջակցել Ձեր գործունեությանը դեսպանի պաշտոնում։

— Մենք ներկա և նախորդ իշխանությունների օրոք երկխոսություն ենք վարել կառավարության հետ։ Ռեսուրսներ են եղել որոշակի հարցեր լուծելու համար, թեև դա միշտ չէ, որ հաջողվել է։ Այն հարցերը, որոնք չեն լուծվել նախկին իշխանության օրոք, մասամբ կամ ամբողջությամբ իրագործվել են ներկա իշխանության օրոք։

Օրինակ` հայկական թատրոնի շենքը (նկատի ունի Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը. խմբ.), եթե Միխեիլ Սահակաշվիլու կառավարման շրջանում մշտապես խոսվում էր շենքի վերակառուցման մասին, ապա այսօր վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Այնուամենայնիվ, այդ ամենն ամենօրյա միջամտություն և հսկողություն է պահանջում։

- Ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել այսպես կոչված «վիճելի» եկեղեցիների հետ կապված իրավիճակը։

— Կարծում եմ, որ այս հարցի պատասխանն արմատներ ունի, որոնք պատմության խորքից են գալիս, ինչպես նաև առնչվում են նորագույն պատմության հետ։ Որոշակի ժամանակահատվածում Վրաստանում իշխանության գլուխ են անցել ազգայնական ուժերը։ Նրանք լուրջ խնդիրներ են բարձրացրել, որոնք որոշակի կերպով ազդել են միջեկեղեցական հարաբերությունների վրա։ Պատճառներ շատ կան, որ բայց ես ուզում եմ, որ այսօր մենք կենտրոնանանք ոչ թե պատճառների, այլ նաև դրանց լուծման ուղիների վրա։ Կարծում եմ, որ ցանկացած միջպետական հարաբերություններում պետք է գերիշխի գրագետ քաղաքականությունը։ Մենք մեր կողմից պետք է ավելի ճկուն լինենք։ Չի կարելի և սխալ է մանր բաների պատճառով կորցնել խոշորները։

Մեր միջեկեղեցական հարաբերություններն ազդում են ոչ միայն երկու ժողովուրդների հարաբերությունների վրա, այլ նաև պետությունների։ Այսպես կոչված վիճելի հայկական եկեղեցիները հայտնի են ժողովրդին, և վրացիներն իրենք ընդունում են, որ իրականում դրանք պատկանում են հայերին։

Հենց Վրաստանում սրվում է եկեղեցիների թեման, իսկույն լարվածություն է առաջանում կողմերի միջև։ Հետևաբար եկեղեցիների միջև երկխոսությունը պետք է ավելի ինտենսիվ լինի, որպեսզի երկկողմ հարաբերություններն ավելի բարենպաստ լինեն։

- Ո՞ր վայրն եք ամենից շատ սիրում Վրաստանում, Թբիլիսիում։

— Դրանք շատ են, բայց երբ ես ասում եմ Թբիլիսի, ապա իսկույն պատկերացնում եմ Մեյդանը։ Այնտեղ կենտրոնացած է ինչպես քաղաքի պատմական կոլորիտը, այնպես էլ հայկական ոգին` Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիով և Մանթաշովյան շարքերով… Այդ անկյունը շատ հոգեհարազատ է ինձ…

- Վրաստանում ապրելը որևէ կերպ ազդե՞լ է Ձեզ վրա։

— Իրականում ես արագ եմ ընտելանում եմ։ Դրանով հանդերձ, Վրաստանից հետո ես ուրիշ, փոխված Հայաստան տեսա։ Չորս տարին մեծ ժամկետ չէ, բայց այդ ընթացքում շատ բան է փոխվել և վերադառնալուց հետո ստիպված եղա շատ բաների նորովի նայել։

- Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից հետո։

— Ես աբստրակտ արվեստի երկրպագու եմ, և այդ սերն իմ մեջ սերմանել է ընկերներիցս մեկը 1990-ականների սկզբին։ Նա կամաց-կամաց իմ մեջ սեր ներարկեց աբստրակցիոնիզմի հանդեպ։ Ճանապարհորդում եմ այն վայրերում, որտեղ կարելի է տեսնել ժողովրդի կյանքն ու գործունեությունը, ինչպես է ապրում պետությունը։ Ես կարող եմ ապրել նույնիսկ ամենավատ պայմաններում, եթե գիտեմ, որ դա ինձ կօգնի տեսնել այն երկրի իրական կյանքը։

- Ո՞ր ստեղծագործությունը կամ գրական հերոսն է ամենից շատ զարմացրել Ձեզ։

— Իմ մշտական ուղեցույցը «Դոն Կիխոտն» է։

 

 

Լրահոս
0