ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, երկրորդ մենամարտում պարտության մատնելով ռումինուհի Պերիոչ Լակրամիորային, դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակիչի ուղեգիր են վաստակել նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որոնք համապատասխանաբար հաղթանակի են հասել բուլղարացի Տինկո Բանաբակովի և իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ: