00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ առաջին տիկինն այցելել է հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածներին

© ArtsakhpressПервая леди Армении Рита Саргсян посетила раненых в госпитале Степанакерта
Первая леди Армении Рита Саргсян посетила раненых в госпитале Степанакерта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Տիկնայք հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, ծանոթացել հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին:Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը:

Այցելության ժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և գոտեպնդման ջերմ խոսքեր ասել զինվորներին:

«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալի պետ Զորի Սաղյանը նշել է, որ հոսպիտալում բուժում ստացող հիվանդների վիճակը բավարար է և որ իրենք էլ արդեն ծանր հիվանդ չունեն:

«Համապատասխան բուժում են ստացել բոլոր վիրավորները: Վիրավոր զինվորների տրամադրվածությունը մարտական է: Բուժման կուրսն ավարտելուց հետո նրանք պատրաստականություն են հայտնել կրկին մեկնելու առաջնագիծ և շարունակելու իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:

Ունենք Երևանից գործուղված մասնագետներ, ովքեր առաջին իսկ օրից մեծ բուժօգնություն են ցուցաբերել: Ստեղծվել են բժշկական բրիգադներ, որոնք աշխատում են իրենց մասնագիտական ուղղություններով:

Ստեփանակերտի հոսպիտալը բժշկական սարքավորումների և դեղորայքի կարիք չունի»,-ասել է Զ. Սաղյանը:

«Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայոց պատմության ուսուցչուհի Ամալյա Կարապետյանն էլ ասել է, որ ինքը Արցախում ունի շատ մտերիմ ընկերներ, և որ ինքը միշտ հպարտացել է արցախցիներով:

«Այս օրերին մենք ևս չէինք կարող անտարբեր լինել: Մեր ցանկությունն այն էր, որ գանք ու լինենք Արցախում, որ գոնե մեր ջերմ խոսքով ու ժպիտով սատարենք նրանց: Այնինչ, մեր գեղեցկատես ու արի տղաները իրենք ուժ ու կորով տալիս ու գոտեպնդում մեզ: Իմ այն հարցին, թե ինչի կարիք ունեն նրանք, չկար մեկը, որ որևէ օգնության ցանկություն հայտներ: Բոլորս էլ հպարտ ենք մեր համախմբվածությամբ ու միասնականությամբ,- ասել է Կարապետյանը հետո էլ ուրախությամբ հավելել,- այս օրերին, ի հեճուկս թշնամու, Արցախ աշխարհում ծնվել է 30-ից ավելի հայ բալիկ: Ուրեմն, կյանքը շարունակվում է, և Արցախի ապագան միշտ էլ հուսալի ձեռքերում է լինելու»:

Պայմանագրային զինծառայող Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ Ռուդոլֆ Գրիգորյանը, ով ևս վիրավորվել էր նենգ հակառակորդի արձակած կրակից, հատուկ շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ վիրավորների նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և հատուկ ընդգծել, որ ինքը և մնացած զինվորներն առավել գոտեպնդվել են Առաջին Տիկնոջ մարդկային ջերմ ու անկեղծ վերաբերմունքից:

«Նա նոր ուժ ու տոկունություն է հաղորդեց մեզ՝ խոստանալով, որ չորրորդ երեխան ունենալու դեպքում ինքը բնակարան է նվիրելու»,- ասել է Գրիգորյանը:

Թշնամու արկակոծության հետևանքով վիրավորված Մատաղիսի երիտասարդ գյուղապետ Զավեն Ավանեսյանը, իր շնորհակալությունը հայտնելով հանրապետական հիվանդանոցի բուժանձնակազմին, մասնավորապես ասել է. «Ապաքինվելուց հետո պատրաստվում եմ վերադառնալ գյուղ և ներգրավվել համայնքի վերականգնման աշխատանքներին»:

 

 

Լրահոս
0