00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոբելյան մրցանակի դափնեկիրները վարպետության դասեր կանցկացնեն Երևանում

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция организаторов визита нобелевских лауреаетов
Пресс-конференция организаторов визита нобелевских лауреаетов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոբելյան հինգ մրցանակակիրները Երևանում նեղ մասնագիտական վարպետության դասընթացներ կանցկացնեն։ Կազմակերպիչները նպատակն է ոգեշնչել հայ ուսանողներին` նոր բացահայտումներ անելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայկական բուհերի ուսանողների և նոբելյան մրցանակակիրների շփումը կարող է ուսանողների մեջ հետաքրքրություն արթնացնել գիտական գործունեությամբ զբաղվելու համար, կարծում է Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը։

Նրա խոսքով` մրցանակակիրների մի մասն արդեն այստեղ է և վաղվանից կսկսեն դասախոսություններ կարդալ։ Նման նախաձեռնության գաղափարն առաջացել է 2010 թվականին, երբ Նոբելյան մրցանակակիր Աարոն Չիխանովերն առաջին անգամ այցելեց բուհ։ Անհատականացված թերապիայի ոլորտում նրա աշխատանքը հետաքրքրեց տեղի բժիշկներին։

Այնուհետև ակտիվ համագործակցություն հաստատվեց Չիխանովերի հետ, որի ջանքերի շնորհիվ էլ Հայաստան ժամանեցին ևս 4 գիտնականներ Իսրայելից, Ավստրիայից և ԱՄՆ-ից։

«Այս վարպետության դասերը ոչ միայն ուսանողների համար են, այլև` դասախոսների», — ասաց Նարիմանյանը։

Նրա կարծիքով` չափազանց կարևոր է, որ ուսանողները ոչ միայն գիտելիք ստանան գրքերի և համացանցի միջոցով, այլև անձամբ շփվեն անվանի գիտնականների հետ։

«Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգող խմբի ղեկավար Կոնստանտին Ենոքյանն էլ նշեց, որ դափնեկիրները դասախոսություններ կկարդան բժշկության, կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի ոլորտների վերաբերյալ։

«Ծրագիրը բաղկացած կլինի երկու մասից։ Նրանք կներկայացնեն գլոբալ հարցերին վերաբերող չորս զեկույց», — ասաց Ենոքյանը։

Նա նշեց, որ ունկնդիրների հիմնական մասը ուսանողներն են, սակայն դասախոսություններին ներգրավված կլինեն նաև աշակերտներ, քանի որ գիտության հանդեպ սերը սկսվում է դպրոցական տարիքից։

Ենոքյանի խոսքով` մրցանակակիրների և աշակերտների համար էլ առանձին հանդիպումներ են կազմակերպվելու։

«Հինգ Նոբելյան մրցանակակիր միաժամանակ նույն տանիքի տակ. սա բացառիկ երևույթ է շատ երկրների համար», — ավելացրեց նա։

Միջոցառումը նպատակ ունի գիտական աշխարհի հայացքն ուղղել դեպի Հայաստան, քանի որ գիտությունն ու կրթությունը պետության կառուցման հիմնական բաղկացուցիչներից են։

ԵՊՀ-ի ուսանողուհի Մարիամ Մովսիսյանը նկատեց, որ նման միջոցառումներն իրենց համար շատ կարևոր են։

«Սա բավական լուրջ միջոցառում է ուսանողության համար։ Ոչ միայն դասախոսություններին մասնակցելը, այլև Նոբելյան մրցանակակիրների հետ շփվելը։ Մեզ դա շատ կոգեշնչի», — ասաց Մովսիսյանը։

Նա հույս հայտնեց, որ մրցանակակիրների հետ շփվելուց հետո ուսանողների մոտ նոր մտահղացումներ կառաջանան, որոնք արժանի կլինեն Նոբելյան մրցանակի։

 

Լրահոս
0