ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Բակո Սահակյանը կարևորել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան մասին միջազգային տարբեր հարթակներում ճշմարտացի տեղեկատվության ներկայացումը` ընդգծելով, որ այն մեծապես կնպաստի հետագայում նման գործողությունների կանխարգելմանն ու դատապարտմանը:
Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանակահատվածում Սփյուռքի կողմից Արցախին ցուցաբերած բազմակողմանի աջակցությունը` արժեւորելով այն քաղաքական եւ հոգեբանական տեսանկյուններից: