00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ով և ինչով է օգնել Ղարաբաղին. ԼՂՀ կառավարությունը ներկայացրեց ցանկը

© Sputnik / Асатур ЕсаянцЕреван отправил в Степанакерт гуманитарную помощь
Ереван отправил в Степанакерт гуманитарную помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սնունդ, ծխախոտ, հագուստ, տնտեսական ապրանքներ ու դեղորայք` սկսած մի քանի հատից մինչև մեկ ավտոմեքենա, մարդիկ ուղարկել են Լեռնային Ղարաբաղին օգնելու

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ԼՂՀ կառավարությունը հրապարակել է կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով ապրիլի 4-8-ը հավաքագրված նյութական օգնության ամբողջական ցանկը, ասված է ԼՂՀ կառավարության կայքում։

Այդ նյութական օգնությունը տարբեր կազմակերպություններ ու անհատներ ուղարկել են ԼՂ` ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և պաշտպանության բանակին աջակցելու համար:

Սնունդ, ծխախոտ, հագուստ, ըմպելիք, միրգ-բանջարեղեն, տնտեսական ապրանքներ ու դեղորայք` սկսած մի քանի հատից մինչև մեկ ավտոմեքենա: ԼՂ-ին օգնության են հասել դպրոցականները և ուսանողները, տոնավաճառների աշխատակիցներն ու քաղաքական գործիչները` յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվեց։ Երևանը հաղորդեց ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարեց Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվեցին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չկնքվեց։ Երկու կողմերը հայտարարում են պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

Լրահոս
0