00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նազենի Հովհաննիսյանը` «դիպուկահար». ադրբեջանական կեղծ քարոզչությունը

© Rostov.pressИнтернет, компьютер
Интернет, компьютер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂ մարտական գործողություններին, բայց` տեղեկատվական պատերազմի դաշտում, կամավորագրվել ու մասնակցել են նաև հայ թարգմանիչները: Նազենի Հովհաննիսյանին որպես դիպուկահար ներկայացնող ադրբեջանական կեղծ քարոզչության փոխարեն նրանք աշխարհին տարբեր լեզուներով ներկայացրեցին հայաստանյան հավաստի ու փաստարկված տեղեկատվություն

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ապրիլի 2-ի վաղ առավոտյան, երբ հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական պատերազմի մասին, ֆեյսբուքում հայտարարություն տեղադրվեց, որով օտար լեզուների տիրապետողներին խնդրվում էր կամավոր կերպով ստանձնել աշխարհին ճշմարտությունը ներկայացնելու առաքելությունը:

Հայտարարության հեղինակը` Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, Sputnik Արմենիային ասաց, որ գաղափարն առաջացավ նախկին փորձը հաշվի առնելով, երբ ադրբեջանական քարոզչամեքենան աշխարհին էր մատակարարում հնարավոր ամենակեղծ տեղեկությունները:

«Իմ հայտարարությունից հետո շատ զարմացա, որովհետև 2 ժամ հետո արդեն ստացանք 150 գրանցում, և չէինք հասցնում գրանցել: Ես խնդրեցի, որ դադարեցնեն գրանցումները, բայց ոչ ոք չլսեց, և հիմա շուրջ 400 թարգմանիչ ունենք»,- պատմեց Բաբայանը:

Կամավոր թարգմանիչների աշխատանքը չի սահմանափակվել միայն թարգմանությամբ, նրանք տարբեր համացանցային ռեսուրսներում հակահայկական քարոզչություն են հայտնաբերել ու հակադարձել:

«Մեր «մարտիկների» շուրջ 10%-ն ամենահայտնի ադրբեջանամետ լրատվական կայքերում ուղղակի արգելափակվել է կատարած աշխատանքի արդյունքում, բայց մյուս «մարտիկները» կարողանում են հակադարձել»,- ասաց մեր զրուցակիցը:

Խմբի անդամներն օր ու գիշեր տարբեր լեզուներով աշխարհի ամենահայտնի լրատվամիջոցներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել ու սոցիալական կայքերի էջերում գրառումներ կատարել, նրանց տրամադրած տեղեկատվության մի մասը տեղ է գտել այդ ԶԼՄ-ների էջերում:

«Հետաքրքիր կապ է ստեղծվել որոշ լրատվամիջոցների հետ: Օրինակ` իտալական մի լրատվամիջոց մեր թարգմանիչներից մեկին նամակ էր ուղարկել` խնդրելով ներկայացնել հաղորդած տեղեկատվության պաշտոնական աղբյուրը: Մենք ներկայացրեցինք ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կայքերի համապատասխան հղումը և մեր լրատվամիջոցներից մեկի անգլերեն թարգմանությունը»,- ասաց Արսեն Բաբայանը:

Նախաձեռնության հեղինակն ընդգծեց նաև հայաստանյան լրատվական դաշտի ճիշտ աշխատանքն այդ օրերին, երբ լրատվամիջոցներն ինքնակարգավորմամբ սկսեցին աշխատել միայն պաշտոնական աղբյուրների հետ` անհրաժեշտության դեպքում ճշտելով իրենց տեղեկությունները նույն պաշտոնական աղբյուրներից:

Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլում այդ օրերին տեղ գտնող կեղծ լուրերին, տեսանյութերին ու լուսանկարներին, Բաբայանը նշեց, որ դրանց անմիջապես արձագանքում էին հայ փորձագետներն ու գտնում այդ նյութերի ծագման իրական աղբյուրը, որոնք արդեն թարգմանիչների միջոցով ներկայացվում էին միջազգային հանրությանը:

Այդպիսին էր նաև ադրբեջանցիների` Նազենի Հովհաննիսյանին որպես դիպուկահար ներկայացնելու անհաջող փորձը, որին անգամ լուրջ հակադարձելն էր անիմաստ:

«Այս լուրը մեր հանրությունը նույնիսկ լուրջ չընդունեց, այն որպես հումոր տարածվեց սոցիալական կայքերում: Դա ադրբեջանական հիստերիայի դասական դրսևորումն էր»,- նշեց Արսեն Բաբայանը:

Նրա համոզմամբ` հայ թարգմանիչների «ջոկատի» ջանքերով էր նաև, որ համաշխարհային լրատվամիջոցներն այս անգամ ավելի վստահեցին հայաստանյան աղբյուրներին ու մեծ մասամբ հենց հայկական տեղեկատվության վրա կառուցեցին իրենց ամենօրյա լրահոսի` ԼՂ սահմանին մարտական գործողություններին վերաբերող հատվածը:

 

 

Լրահոս
0