ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Լաս Վեգասի MGM Grand արենայում կայացավ WBO վարկածով չեմպիոնական մենամարտը գերմիջին քաշային կարգում Արթուր Աբրահամի և մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի միջև:
Մեքսիկացի բռնցքամարտիկը, որը 33 մենամարտում պարտություն չի կրել, կարողացավ առավելության հասնել հայ բռնցքամարտիկի նկատմամբ: 12 ռաունդ տևած մենամարտից հետո մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը՝ 120-108, 120-108, 120-108, հաշվով շնորհեցին Ռամիրեսին: Այսպիսով` Արթուր Աբրահամը զիջեց WBO վարկածով չեմպիոնական գոտին մեքսիկացի բռնցքամարտիկին:
Հիշեցնենք, որ WBO վարկածով չեմպիոնական գոտու համար պայքարում հայ բռնցքամարտիկը վերջին անգամ պարտվել էր 2013 թվականին
գերմանացի Ռոբերտ Շտիգլցին: Բայց այնուհետև 2014 թվականին հաղթելով նույն Շտիգլիցին` վերադարձրել էր չեմպիոնի տիտղոսն ու
մինչև օրս հինգ անգամ պաշտպանել այն։