00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում «տարօրինակ» բաներ չեն կատարվում

© Kumayri GyumriГород Гюмри
Город Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռ երեկվանից լուրեր էին պտտվում, թե Գյումրիում կասկածելի բաներ են կատարվում` քաղաքում պարեկա-պահակային ծառայություն են իրականացնում ռուս զինվորականները, ռուս զինծառայողներն ընտանիքներին տեղափոխում են, գազն են անջատում։ Որքանո՞վ են իրական նման լուրերը, պարզեց Sputnik Արմենիայի լրագրողը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Գյումրեցի վարպետ Կարապետը զարմացած է. երեկվանից երեխաներն անդադար զանգում են Երևանից ու հարցնում, թե ինչ է կատարվում Գյումրիում, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

«Չգիտեմ` որտեղ են կարդացել, ինչ են կարդացել, թե մեր քաղաքում ինչ-որ «իրավիճակ» է՝ ռուսները քաղաքում տեխնիկա են հանել, ռուսներն են մեզ հսկում, իսկ իրենց ընտանիքները տեղափոխում են Գյումրիից: Չեմ կարողանում հավատացնել, որ ոչ մի բան էլ չկա: Երեկ էլ, այսօր էլ, առաջին օրն էլ ամբողջ օրը տաքսի եմ քշել, ոչ մի «տարօրինակ» բան չեմ նկատել: Ասենք թե գազը անջատել են, ուրեմն դրանում ինչ-որ տարօրինակ բա՞ն կա: Ժողովուրդն իրենից արդեն վախեցած է, բա պե՞տք է մի հատ էլ նման հիմարություն գրել»,- նշեց վարպետ Կարապետը՝ փորձելով հասկանալ թե որտեղից են այդ լուրերը տարածվել և ինչ «տարօրինակ» իրավիճակի մասին է խոսքը:

Ամեն ինչ սկսվեց նախօրեին «Հրապարակ» թերթի «Ռուսները Գյումրիում իրենց տարօրինակ են պահում» հրապարակումից: Ոչ հիմնավոր տվյալներով ներկայացված նյութը, որն ավելի շատ ինչ-որ մեկի ենթադրությանն էր նման, այլ ոչ թե լրագրողական վերլուծության, ստիպել էր շատերին անհանգստանալ: Իսկ գազի պլանային անջատումը, ինչի վերաբերյալ բնակչությունը մի քանի օր առաջ տեղեկացված էր, կապել այս ամենի հետ, պարզապես անմտություն է: Նման անմիտ համեմատություն արված էր նաև «Beeline»ի ծառայության հետ կապված:

Ավելին, երեկ գրեթե ողջ օրվա ընթացքում շատ լրատվամիջոցներ՝ կապված 102-րդ ռազմաբազայում Վալերի Պերմյակովի գործով դատավարության հետ, ռազմակայանում էին, և նրանցից ոչ մեկը «տարօրինակ» ոչինչ չնկատեց. բազայում ելքն ու մուտքը նույնն էր:

Ավելի ուշ պաշտոնական հերքմամբ հանդես եկավ նաև Գյումրու քաղաքապետարանի մամլո գրասենյակը. «Ի պատասխան մամուլում հրապարակված այն տեղեկությունների, թե Գյումրիում առանց իրազեկման դադարեցվել է գազամատակարարումը, քաղաքում պարեկա-պահակային ծառայություն են իրականացնում ռուս զինվորականները, և որ ռուսական բանակում ծառայողներն ընտանիքներին տեղափոխում են Հայաստանից, տեղեկացնում ենք.Գյումրիում գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է եղել պլանային աշխատանքներով, որի մասին ազգաբնակչությունը տեղեկացված եղել է հայտարարությունների միջոցով: Ինչպես և միշտ, այսօր էլ քաղաքում մեքենաներ են շրջում կարգավորված երթևեկության կանոններով»,- նշված է հաղորդագրությունում։

Իսկ ինչ վերաբերում է ընտանիքների տեղափոխման հարցին, ապա քաղաքապետարանում դա բնականոն երևույթ են համարում, մարդիկ ընտանիքներով տեղափոխվում են Հայաստանից Ռուսաստան և Ռուսաստանից ետ վերադառնում Հայաստան: Եվ խոսքը չի վերաբերում միայն ռուսական բանակում ծառայողների ընտանիքներին։

 

 

Լրահոս
0