00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակովի դատը. դատարանի դահլիճում ներկայացվեց նաև սվին–դանակը

© Sputnik / Armenuhi MkhoyanСлушания по делу Пермякова
Слушания по делу Пермякова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արտագնա հերթական նիստի ընթացքում ծանոթացավ Վալերի Պերմյակովի գործով իրեղեն ապացույցներին

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Դատարանում հերթականությամբ ներկայացվեց գործով իրեղեն ապացույցներ պարունակող 18 փաթեթ, այդ թվում` տարածքում հայտնաբերված ԱԿ տեսակի ինքնաձիգը, փամփշտակալները, որոնցից մեկը` դատարկ, սվին-դանակը, Պերմյակովին պատկանող հագուստն ու կոշիկները, արյան նմուշները, Ավետիսյանների տանը հայտնաբերված բջջային հեռախոսները, կրակած պարկուճները, ինչպես նաև Ավետիսյանների տանից վերցված սպանված Ավետիսյանների հագուստներն ու վերմակները: Որպես ապացույց ներկայացված էին նաև կոտրատված ապակիներ, Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված բջջային հեռախոսներն ու գումարը:

Վերոնշյալ իրերը գենետիկական հետազոտության են ենթարկվել: Հագուստները պատկանել են Պերմյակովին, նրան է պատկանել նաև Ավետիսյանների տանը հայտնաբերված ականջակալներից մեկը: Հագուստի հետ հայտնաբերվել են նաև լինզաներ:

Իրեղեն ապացույցների հայտնաբերման փուլի ընթացքում ներկայացվեցին նաև Պերմյակովի հարցաքննման ժամանակ արված տեսաձայնագրությունները՝ 15 տեսաերիզ, սակայն, ըստ գործող օրենքի, այդ տեսաձայնագրությունները չեն հրապարակվի մինչև Պերմյակովի` դատարանում հարցաքննվելու պահը: Դատական նիստի ընթացքում ցուցադրվեց նաև Ավետիսյանների բնակարանի տեսաձայնագրությունները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԴատարանում ներկայացվեցին իրեղեն ապացույցները
Слушания по делу Пермякова - Sputnik Արմենիա
Դատարանում ներկայացվեցին իրեղեն ապացույցները

Դատարանն այս նիստին բավարարեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ մինչև հաջորդ դատական նիստը դիմել ռուսական կողմին պարզելու համար առաջին՝ արդյոք քրեական նոր գործեր հարուցվել են Վալերի Պերմյակովի գործի շրջանակում, երկրորդ՝ Պերմյակովի` «Օդնոկլասսնիկ» սոցիալական ցանցում արված գրառումների համաձայն` մարդիկ հարցաքննվել են, թե ոչ: Փաստաբանները նաև դիմեցին դատարանին լրացուցիչ հարցում անել Վալերի Պերմյակովի ծառայակիցների, հատկապես Վլադիմիր Տարասովի և Անդրեյ Նիկիշինի գտնվելու վայրի վերաբերյալ: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին:

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

© Sputnik / Armenuhi MkhoyanԴատարանում ներկայացվեցին իրեղեն ապացույցները
Слушания по делу Пермякова - Sputnik Արմենիա
Դատարանում ներկայացվեցին իրեղեն ապացույցները
Լրահոս
0