ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Արարատի մարզում, Արմաշ գյուղի ճանապարհին բեռնատարն ընկել է ձորը, տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ ոստիկանությունից։
Sputnik Արմենիայի աղբյուրների համաձայն` «Ուրալ» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը։ ՃՏՊ-ի հետևանքով մի մարդ է զոհվել, 6 հոգի տուժել։
Միջադեպի հանգամանքները պարզվում են։