00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բակո Սահակյան. ԼՂՀ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է կոշտ և հասցեական գնահատականներ

© Official site of the President of NKRПрезидент НКР Бако Саакян
Президент НКР Бако Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հանդիպմանը քննարկվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին վերաբերող հարցեր, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Սահակյանը Ադրբեջանի ուխտադրուժ ագրեսիան համարել է Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում կայունության և խաղաղության դեմ ուղղված ամենամեծ վտանգներից մեկը՝ այն որակելով նաև քաղաքակիրթ հանրության համար լուրջ մարտահրավեր:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախի պաշտպանության բանակը կասեցնում և կասեցնելու է հանրապետության անկախության, ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալում է կոշտ և հասցեական գնահատականներ ու քայլեր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կապակցությամբ:

Հանդիպումից հետո ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը լրագրողներին ասաց.

«Դուք գիտեք, որ մեր այցը սկսվել է Վիեննայում, այնուհետև մենք եղանք Բաքվում։ Քննարկվեցին իրավիճակը շուտափույթ կայունացնելուն ուղղված հարցեր, նաև մարդասիրական հարցեր։ Այդ նույն հունով տեղի ունեցավ այսօրվա հանդիպումը ԼՂՀ զինվորականների և ներկայացուցիչների հետ»,- ասաց Պոպովը։

Նա հայտնեց, որ ապրիլի 8-ին իրենք կհանդիպեն Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որից հետո կմեկնեն Երևան։ Հայաստանի մայրաքաղաքում նախատեսված են հանդիպումներ նախագահի, ԱԳ և պաշտպանության նախարարների հետ։

Պոպովի խոսքով` համանախագահները ապրիլի 9-ին ասուլիս կունենան Երևանում։

 

 

Լրահոս
0