00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բակո Սահակյան. Ղարաբաղն ուզում է լինել միջազգային հանրության լիիրավ անդամ

© AADMAGПрезидент НКР Бако Саакян
Президент НКР Бако Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂՀ նախագահը հինգշաբթի երեկոյան կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, նա ԵԱՀԿ համանախագահներին ներկայացնելու է խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն ու պահանջները

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Քանի որ ՄԽ խմբի կազմում է նաև ԵԱԿՀ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, ով պարբերաբար նաև հակամարտության կողմերի շփման գծի դիտարկում է իրականացնում, ԼՂ նախագահը նրան նաև այդ հարցի հետ կապված առաջարկներ է ներկայացնելու։ Այս մասին Ստեփանակերտում ԵԱՀԿ համանախագահների հանդիպմանը նախորդող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանը։

«Մենք դժգոհ ենք այդ առաքելությունից նաև այն բանի համար, որ ԼՂ և միջազգային հանրության միջև ստեղծվել է մի անջրպետ։ Մենք պահանջում ենք ու հայտարարում, որ ուզում ենք լինել միջազգային հանրության լիիրավ անդամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
Պահանջներից մեկն էլ ԼՂ-ի` բանակցային գործընթաց վերադարձն է։

«Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է և լիովին ներկայացնում է մեր շահերը, բայց երբ մենք պահանջում ենք հանդես գալ որպես կողմ, ելնում ենք այն իրողությունից, որ մենք ենք կոնֆլիկտի անմիջական կողմը»,- ասաց Բակո Սահակյանը։

Նա հիշեցրեց, որ կարգավորման գործընթացի սկզբնական փուլում բանակցություններ վարում էին ԼՂ-ն ու Ադրբեջանը, բայց հետո «Ադրբեջանին հաջողվեց դավադրաբար ներքաշել Հայաստանին բանակցային գործընթացի մեջ»։

Լրագրողների հարցին ի պատասխան` ԼՂ նախագահը նաև պատմեց, թե որտեղ է եղել այն պահին, երբ Ադրբեջանն ապրիլի 1-2-ի գիշերը լայնածավալ մարտական գործողություններ է սկսել ԼՂ-ի դեմ։

«Ունեինք տեղեկություն, որ հակառակորդն իրականացնում է որոշակի շարժ` սահմանի մոտ»,- ասաց Բակո Սահակյանը և տեղեկացրեց, որ գիշերը 01։15-ին այդ հարցով խորհրդակցություն է հրավիրել` բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ոստիկանության, ԱԱ-ի ղեկավարների մասնակցությամբ` քննարկելու ունեցած տեղեկությունները։

Սակայն քանի որ վերջին շրջանում ԼՂ-ն մշտապես գտնվել է հրադադարի ռեժիմի հաճախակի խախտման իրավիճակում, սահմանի հակառակ կողմում ադրբեջանական զինուժի կուտակման մասին տեղեկություններն ընկալվել են որպես հերթական փորձ, և արձագանքման գործողությունները մշակվել են այն տեսակետից, որ հարձակումը լինելու է, փոքր, լոկալ տարածքի վրա։

Այդ խորհրդակցությունից հետո, Բակո Սահակյանի խոսքով, իրար բարի գիշեր են մաղթել ու գնացել հանգստանալու, միայն ՊԲ հրամանատարն է վերադարձել իր աշխատասենյակ, ով էլ հենց գիշերը ժամը 3-ին տեղեկացրել է իրեն Ադրբեջանի սկսած լայնածավալ մարտական գործողությունների մասին։

Ինքն իր հերթին ՀՀ նախագահին տեղի ունեցածի մասին կարողացել է տեղյակ պահել միայն, երբ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։

«Քննարկել ենք, լսել նրա խորհուրդներն, ու այսօր էլ գտնվում եմ ՀՀ նախագահի, վարչապետի և բանակի ղեկավարության հետ սերտ համագործակցության մեջ»,- ասաց Բակո Սահակյանը։

Արցախի նախագահը նաև շեշտեց, որ Հայաստանի ղեկավարության, Հայաստանից օպերատիվ կերպով ժամանած կամավորների շնորհիվ էր, որ կարողացել են դիմագրավել ադրբեջանական ոտնձգություններին, ու վստահություն հայտնեց, որ առաջիկայում էլ թույլ չեն տալու թշնամու առաջխաղացում իրենց հայրենիքի սահմաններին։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր անհամաձայնությունը հայտնեց հաճախակի հնչող այն գնահատականների հետ, ըստ որոնց` ԼՂՀ հիմնախնդիրը ներկայացվում է որպես տարածքային հիմնախնդիր։

Ներկայացնելով իրականությունը` ԼՂ նախագահն ասաց, որ ԼՂ խնդիրը ծագել է դեռ առաջին համաշխարհայինի տարիներին, երբ Թուրքիայի կողմից իրականացվեցին հայ բնակչության ջարդերը։

«Իսկ 1920 թ-ին մեր հայրենիքից առանձնացվեց մի մաս ու բռնակցվեց մեզ համար թշնամի պետությանը` Ադրբեջանին»,- ասաց Բակո Սահակյանն ու հավելեց, որ Արցախի ժողովուրդը մինչև 1988թ-ը չհամակերպվեց այս որոշման հետ և 70 տարի շարունակ փորձեց ուղղել այդ պատմական սխալը։

«Մենք արցախյան ազատամարտի շնորհիվ ազատվեցինք գերությունից ու հավատարիմ լինելով ժողովրդավարական երկիր կառուցելու միջազգային սկզբունքներին` արժանացանք միջազգային ատյանների, դիտորդների բարձր գնահատականներին։ Բայց այդ տարիների ընթացքում մենք կառուցել ենք մեր երկիրը` մի ձեռքում զենք բռնելով, մյուսում` հաց սերմանելով»,- ասաց Բակո Սահակյանը։

Սահակյանը նաև հայտարարեց. «Մենք պայքարում ենք ոչ թե տարածքի, այլ մեր արժանապատվության, մեր հայրենիքի համար, և մենք այդ պայքարի առաջամարտիկն ենք»։

 

 

Լրահոս
0