00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղ բնակչության դեմ բռնությունների փաստերը կներկայացվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

© Sputnik / Asatur YesayantsТалыш после обстрелов
Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները վաղն առավոտյան պատրաստվում են մեկնել Ստեփանակերտ, որտեղ ԼՂՀ ԱԺ համանուն կառույցի իրենց գործընկերների հետ համատեղ կքննարկեն մարտական գործողությունների ընթացքում ԼՂ խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանցի զինյալների կատարած վայրագությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ քննարկման ընթացքում նախատեսվում է ծանոթանալ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինուժի գործած բռնությունների, անմարդկային վերաբերմունքի դեպքերի փաստերին, որոնք վերլուծելուց հետո միասնական փաստաթղթով կներկայացվեն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, տարբեր երկրների պառլամենտների իրավական հանձնաժողովներին։ Փաստաթուղթը կներկայացվի նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, թե Ադրբեջանը կանանց ու երեխաների հետ չի կռվում, Սահակյանն ասաց.

«Մենք նոր չէ, որ իմանում ենք Ադրբեջանի վայրագությունները, նոր չէ, որ գիտենք սաֆարովյան մտածելակերպը, հետևաբար` փաստերը շատ ավելի խոսուն են։ Դրանց մասին խոսելն, իհարկե, նաև դժվար է մեզ համար, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել այդ գիշերը Թալիշում, մարդու համար անգամ բառերով նկարագրելը բավականին դժվար է»։

Ըստ պատգամավորի` փաստերը կան, միջազգային հանրությունը պետք է աչքերը լայն բացի, տեսնի այն, ինչ ակնառու է, և գոնե այստեղ պետք է ճիշտ ու հասցեական գնահատականներ հնչեցնի։

Փաստահավաք առաքելությամբ ԼՂՀ-ում է նաև ՀՀ նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, ներկայացնելով փաստերի հավաքագրման գործընթացը, Ալավերդյանը կարևորեց հատկապես արագ արձագանքման անհրաժեշտությունը։

«Նախորդ տարիների փորձը, հատկապես 90-ականների, ցույց տվեց, որ եթե չեն կարողանում տեղում, անմիջապես, ժամանակին հավաքագրել փաստերը, ապա հետագայում դա դառնում է շատ ավելի դժվար, և բավականին մեծ տեղեկատվական բազա ուղղակի կորչում է»,- ասաց Ալավերդյանը։

Նա հավելեց, որ անգամ այն փաստը, որ գյուղացին ստիպված է եղել լքել իր տունն ու բնակավայրը, արդեն իսկ խոսում է Ադրբեջանի կողմից ոչ միայն մարդու իրավունքների, այլև Ժնևյան կոնվենցիաների, օրինակ` խաղաղ բնակչության հանդեպ վերաբերմունքի մասին կոնվենցիայի կոպիտ ոտնահարումների մասին։

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հինգշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը` «Ի տարբերություն հակառակորդի՝ մենք չենք կռվում կանանց և երեխաների հետ», «ցինիկության գագաթնակետ» որակեց` հայտարարելով, որ հայկական կողմն ունի անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են ԼՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած դաժան բռնությունների մասին։

 

 

Լրահոս
0