00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լավրով. Չի կարելի թույլ տալ, որ իրավիճակը Ղարաբաղում կրկին սրվի

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցГлава МИД Армении Сергей Лавров
Глава МИД Армении Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվան, Բաքուն և Թեհրանը փաստել են, որ ԼՂՀ–ում պահպանվում է հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կրկին չսրվի, Բաքվում իրանցի և ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը նշել է` Մոսկվան, Բաքուն և Թեհրանը փաստել են, որ ԼՂՀ-ում պահպանվում է հրադադարի ռեժիմը։

«Մենք հույս ունենք, որ կպահպանվեն և կիրագործվեն պայմանավորվածությունները` հաշվի առնելով այն, որ դեռևս 90-ականներին ընդունված համաձայնություններ կան», — ավելացրել է Լավրովը։

Նրա խոսքով` ներկայիս իրավիճակը պահանջում է շփման գծում վստահության միջոցներ ձեռնարկել։

«Հաշվի առնելով բռնության բռնկումը` մենք չպետք է մոռանանք հակամարտության քաղաքական կարգավորման տարբերակի մասին։ Ռուսաստանը, որպես համանախագահ, կշարունակի իր նախաձեռնությունները հակամարտությունը կարգավորելու համար», — նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։ Ապրիլի 5-ին ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը, սակայն Ադրբեջանը շարունակում է խախտել պայմանավորվածությունը և ապրիլի 6-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ.-ին ծնված Արմեն Գասպարյանը։

 

 

 

Լրահոս
0