ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով` այս պայծառ գարնանային տոնը ևս մի առիթ է մեծարելու կանանց:
«Եվս մի գեղեցիկ առիթ է արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը: Եվս մի առիթ է գնահատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցնելու նրանց հասցեին, ովքեր մեր ընտանեկան երջանկության կերտողներն ու պահապաններն են, ովքեր մեր հասարակության առաջընթացի և ազգային վերելքի ամենաեռանդուն ուժերն են:
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները կրկին ընդգծեցին մեր ժողովրդի ամենավեհ ու ազնիվ առաքինությունները: Փորձության պահին մենք աներեր ենք և անպարտ` շնորհիվ մեր պաշտելի մայրերի և նրանց պատվի համար մարտի ելնող քաջերի։ Մաղթում եմ, որ լինեք երջանիկ և հպարտանաք ձեր արժանավոր զավակներով»,- նշված է նախագահի ուղերձում: