ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 7-ի օրվա երկրորդ կեսին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 10-11-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ապրիլի 7-ին և 8-ին ցերեկային ժամերին սպասվում է 20-22 աստիճան, 9-ին` 21-23, 10-ին և 11-ին`16-18 աստիճան տաքություն։
