00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վազգեն Մանուկյանը` Դավութօղլուին. Մտքիցդ հանի ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ղարաբաղա–ադրբեջանական հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և ինքն այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. «Դավութօղլուի հետ երկար խոսել եմ։ Նրան ասել եմ` մտքիցդ հանի, որ ղարաբաղյան հարցը կլուծվի ռազմական ձևով։ Դա ամբողջ տարածաշրջանի հարցն է, մի տեղ, որտեղ հպվում են ՆԱՏՕ-ն ու նրա հակառակորդները։ Սա չարիք է ամբողջ աշխարհում»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով` գերտերությունները կարող էին նախապես տեղյակ լինել իրադարձությունների նման զարգացման մասին, ու եթե նրանք զգուշացնեին, տասնյակ հազարավոր մարդիկ չէին զոհվի։

«Ամեն մեկն իր հետախուզական տվյալները պահում է, դրանց չօգտագործումը մարդկային զոհերի է հանգեցնում»,- ասաց նա։

Ըստ Վազգեն Մանուկյանի` ժամանակները փոխվել են, Էրդողանի Թուրքիան ուրիշ է, նա նոր խնդիրներ է իր առաջ դնում, ավելի ծանր վիճակ է։

«Եվրոպան էլ պատանդ է դարձել Թուրքիային թվում է, թե իրեն «քարտ բլանշ» են տվել, որ անի այն, ինչ ուզում է»,- ասաց նա։

Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ Մինսկի խմբին հանձնարարված է մոնիթորինգ անել, և նրանք արբանյակային հետազոտություն ունեն, որում հստակ կերևան զորքերի կուտակումներն ու հարձակումները։

Նրա խոսքով` 90-կաններին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց, դրան հաջորդեց հայ կամավորական շարժումը։

«Թվում էր, թե դա ռոմանտիկ տրամադրություն էր, որն ավարտվեց, բայց տեսեք ինչ կատարվեց այսօր հայության հետ։ Շատ մարդիկ կան, որ դժգոհ են կյանքից, սոցիալական վիճակից, բայց դա չի խանգարում, որ բոլորն էլ բնազդով զգան, թե այսօր ինչ ֆունդամենտալ հարց է բարձրացել»։

Վազգեն Մանուկյանը վստահեցրեց, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, այդ հարցն ակտուալ է դարձել վերջին օրերի դեպքերից հետո։

«Դիմադրողն Ադրբեջանն է, ոչ թե Հայաստանը»,- ասաց նա։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։ Ապրիլի 5-ին` տեղական ժամանակով ժամը 12։00-ին ղարաբաղյան հակամարտության շփման գծում երկու կողմերից կրակոցները դադարել են։

 

Լրահոս
0