ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի, Sputnik-ի մամուլի ծառայություն. Sputnik Արմենիայի և Sputnik Ադրբեջանի խմբագրությունները, որոնք հայտնվել են ղարաբաղյան հակամարտության հակառակ կողմերում, կոչ են արել իրենց ընթերցողներին և սոցիալական ցանցերի օգտատերերին` համատեղ հանդես գալ մարտական գործողությունները դադարեցնելու և բանակցային գործընթաց սկսելու օգտին։ Sputnik Արմենիա և Sputnik Ադրբեջան պորտալներում և սոցիալական ցանցերում ակցիային կարող է աջակցել յուրաքանչյուր մարդ` սեղմելով երկու կայքերի գլխավոր էջերի բաներների վրա։ Բաներները կարող են տարածել նաև սոցիալական ցանցերի օգտատերերը` տեղադրելով դրանք իրենք աքաունթներում:
Դմիտրի Պիսարենկո, Sputnik Արմենիայի ղեկավար. «Խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, և դա անվիճելի է»։
Ազիզ Ալիև, Sputnik Ադրբեջանի ղեկավար. «Sputnik Ադրբեջանի համար այդ ակցիան քայլ է դեպի խաղաղություն, կոչ երկու կողմերին, որոնք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ` արյունահեղությունը և երկպառակությունները դադարեցնելու համար»։
Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: