00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պետք է դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ․ Նիկոլ Փաշինյան
13:08
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոր հետքերով. նոր հերոսամարտ.

© Sputnik / Asatur YesayantsВооруженные силы РА
Вооруженные силы РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրին վերջին հրաժեշտը տվեց ապրիլի 1-ին Արցախում զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանին

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի —Sputnik. Արմենուհի Մխոյան. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

«Վլադիմիրը ծնվել է այնպիսի ընտանիքում, որտեղ տեսել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործը, ու նրա մեջ դա այնքան խորն էր նստած, որ մանուկ հասակից է երազել ծառայել Արցախում՝ հոր հետքերով: Շիտակ էր ու ազնիվ: Նրա հայրենասիրությունը սահմաններ չէր ճանաչում»,- նշեց ապրիլի 1-ին Արցախում զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի դասվարը՝ Գայանե Ներսիսյանը:

Նա հայտնեց, որ թեև ընտանիքը ծանր վիճակում էր` առանց հայր, տան միակ աշխատողը մայրն էր, բայց Վլադիմիրը երբեք ցույց չէր տալիս։ Ինքնամփոփ էր, բայց երբ խոսքը էր լինում ընկերների ու հայրենիքի մասին, Վլադիմիրն ամբողջովին փոխվում էր: Չնայած տարիքին` դասարանի մյուս երեխաներից միշտ տարբերվում էր իր խոհեմությամբ, համեստությամբ ու բարությամբ, բոլորին շուտ հասկանում էր

«Փոքր հասակից գիտակցում էր, որ հայրն Արցախի համար կռվել է, ու ցանկանում էր շարունակել հայրիկի գործը: Ուզում էր, որ ինքն էլ ունենար իր բաժինը՝ հայրենիքի պաշտպանության գործում… Եվ ունեցավ, բայց ափսոս, որ հերոսի կոչումը հետմահու եղավ»,- հավելեց Գայանե Ներսիսյանը:

Վլադիմիրն ընտանիքի կրտսեր զավակն էր: Վլադիմիրի հայրն Արցախյան ազատամարտին մասնակից է եղել, ով սակայն պատերազմից հետո հիվանդացել է, բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը: Հոր հայրենասիրությունը, Արցախի նկատմամբ սերը փոխանցվել է նրա երկու որդիներին, Վլադիմիրի մեծ եղբայրն էլ նոր է վերադարձել ծառայությունից ու ընտանիքին օգնելու համար 2 ամիս առաջ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Տղայի բարեկամները տեղեկացրին, որ Արցախում ծառայելը եղել է Վլադիմիրի երազանքն ու ցանկությունը:

«Շատ հայրենասեր էր, հոր քաջությունն իրեն էր անցել: Փոքր հասակից առանց հայր մեծացել է, մայրը եղել է աշխատանքի, հիմնականում տատիկն ու պապիկն են պահել: Մինչև իր բանակ գնալը եղբայրը ծառայության մեջ էր, բայց ոչ Արցախում, իրեն առաջարկել էին եղբոր մոտ մեկնել, հրաժարվել էր: Արցախ գնալն իր ցանկությունն էր: Ամեն կերպ ուզում էր գնալ Արցախ: «Դուխով» էր ինչպես սովորական կյանքում, այնպես էլ ծառայության մեջ»,-նշեց Վլադիմիրի հարազատներից Հրաչը:

 

 

Լրահոս
0