ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Մարտակերտի բնակիչ, ազատամարտիկ Վալենտինա Եղիազարյանը հայտնեց, որ հրադադարի մասին տեղեկությունների հրապարակումից հետո Մարտակերտում որևէ կրակոց չի հնչել։
Ապրիլի 5-ին` տեղական ժամանակով ժամը 12:00-ին ղարաբաղյան հակամարտության շփման գծի ողջ երկայնքով երկու կողմից դադարեց փոխհրաձգությունը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։
