ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Բոլոր կողմերը ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում կրակը չվերսկսելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլորը ջանքեր են գործադրում, որպեսզի կրակը դադարի և չվերսկսվի», — ասաց Լավրովը լրագրողներին։
Երեքշաբթի ցերեկը հայտարարվել էր Լեռնային Ղարաբաղի շփման գծում կրակի դադարեցման մասին, դա հաստատել են ղարաբաղյան և ադրբեջանական կողմերը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողություններն ուղղված էին ոչ միայն զորամասերի, այլև խաղաղ բնակիչների դեմ։
