ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ավտոբուսի հարձակման հետևանքով զոհված հայ կամավորների թիվն ավելացել է` հասելով 7-ի, Twitter սոցցանցում հայտնել է ԼՂՀ կառավարության մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը։
Breaking:#Azerbaijan killed 7 civilians in #Martakert region of #Karabakh, targeting their bus with a striking drone.#NKpeace #KarabakhNow
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) 4 апреля 2016 г.
Ավելի վաղ հայտնվել էր հինգ զոհի մասին։
Հարձակման հետևանքով մահացել են Դարբաս և Ախլաթյան համայնքների ղեկավարներ Մայիս Միրզոյանն ու Արմեն Բեգլարյանը։
ԼՂՀ ՊՆ տվյալներով` ապրիլի 1-ից բախումների հետևանքով շփման գծում զոհվել է 20 զինծառայող, 72-ը վիրավոր է։
