00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները սկսել են «Կամիկաձե» անօդաչու սարքեր կիրառել

© Пресс-служба МО НКР Сбитый вооруженными силами НКР азербайджанский беспилотник
Сбитый вооруженными силами НКР азербайджанский беспилотник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեռնային Ղարաբաղի հյուսիսում` ռազմական գործողությունների գոտում, զինվորները ստիպված են հաճախ գլուխները վեր բարձրացնել ու երկինք նայել։ Հենց վերևից է այս պահին գալիս հիմնական վտանգը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik, Դմիտրի Պիսարենկո. Հակառակորդն այսօր սկսեց ակտիվորեն կիրառել «կամիկաձե» անօդաչու սարքերը։

Կիբերռազմական գործողություններ

Նախօրեի անձրևից և ձյունից հետո Մարտակերտի շրջանում ամպամած եղանակ է, կարծես եղանակն անբարենպաստ է թռիչքների համար, սակայն ի տարբերություն ռազմական ավիացիայի և ուղղաթիռների` եղանակային պայմանները խոչընդոտ չեն անօդաչու թռչող սարքերի համար։

«Շատ բան է փոխվել վերջին պատերազմից հետո», — պատմում է Արցախյան պատերազմի վետերաններից մեկը` Յուրան, ով կրկին զենքը ձեռքն է վերցրել, այս անգամ` որպես կամավոր։

Նրա խոսքով` հիմա արդեն այլ մարտավարություն է օգտագործվում` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ռազմական գործողությունների սկզբից Լեռնային Ղարաբաղում բարձր տեխնոլոգիական անվտանգության միջոցներ են ձեռնարկում, ողջ տարածքով արգելափակել են 3G բջջային ինտերնետի հասանելիությունը։

Առաջնագծին մոտենալիս զինվորականները խնդրում են լրագրողներին անջատել բջջային հեռախոսները, սակայն արտասահմանյան ԶԼՄ-ների մի շարք թղթակիցների մոտ միանում է ադրբեջանական ռոումինգը, և տրամաբանական է, որ ռազմաճակատի գծից այն կողմի խոսակցությունները կարող են լսվել առանց որևէ դժվարության։

Փորձառու մարդու խորհուրդը

Մարտակերտի շրջկենտրոնի մոտակայքում շարունակում են պայթյունների ձայներ լսվել։ Լրագրողներին դիմավորող փոխգնդապետը խորհուրդ տվեց բոլորին ցրվել` ասելով, որ անօդաչու սարքերը հետևում են և հրթիռահրետանային համակարգերից կրակն ուղղում մարդկանց բազմության և մեքենաների ուղղությամբ։

«Դուք ավելի լավ է ծառերի տակ կանգնեք։ Կարող է` հասարակ թաքստոց է, սակայն հուսալի է», — ասաց փոխգնդապետը։

Նա սկսեց ծխել և առաջնագծի մասին հարցին չսպասելով` ինքը սկսեց նկարագրել հակառակորդի գործողությունները։

«Նրանք «ԻԼԻՊ»-ի մահապարտնե՞ր են, ի՞նչ է։ Հարյուրավոր կորուստներ են տալիս, սակայն գալիս են ու գալիս», — ասաց նա։

Նրա խոսքով` նույն մարտավարությունը կիրառում են երկնքից հարձակման ժամանակ։ Բացի տեսախցիկներով անօդաչու թռչող սարքերից, հակառակորդը կիրառում է զինամթերքով սարքեր ու դրանք արձակում թիրախի ուղղությամբ։

Արդեն եղել են դեպքեր, երբ երկնքից վնասել են տրանսպորտային միջոցները։

Աստծո օգնությամբ

Լեռնային Ղարաբաղի հյուսիսում` մարտերի թեժ կետերում, կարելի է հանդիպել նաև պաշտպանության բանակի հոգևորականների։
Նրանք ավելի շատ հոգեբանական օգնություն են ցուցաբերում մարդկանց, ովքեր արդեն մի քանի օր սթրեսային վիճակում են գտնվում։ Հոգևորականների հետ զրույցն ընդհատվեց, երբ մոտեցավ մամուլի ծառայության սպան։ Նա հայտնեց, որ անօդաչու սարքերից մեկը խոցվել է, և շուտով դրա բեկորները կբերեն և ցույց կտան լրագրողներին։

Սակայն քիչ անց հայտնի դարձավ, որ անօդաչու սարքի կործանման վայրում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Իսկ ավելի ուշ առաջնագիծ «ՈւԱԶ»-ով հապճեպ ռազմական բժիշկ մեկնեց։ Հետո լրագրողներին տարան հրետանային դիրքեր, որտեղ ստորաբաժանման հրամանատարը հաստատեց անօդաչու սարքը խոցելու փաստը։

«Ահա այն սարի հետևում այն ընկավ», — ցույց տվեց սպան։

Դեռ մինչև վերջերս Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները բնութագրում էին որպես «դիպուկահարային պատերազմ» կամ «հրետանային մենամարտ»։ Այժմ ԱԹՍ-ն համարվում է հետախուզության լավագույն միջոց, հավանաբար ԼՂՀ հակամարտության այս սրացումը կհիշվի որպես «անօդաչուների պատերազմ»։

Դիրքերից դեպի թիկունք հետդարձի ճանապարհին լրագրողները հստակ տեսան «ԳՐԱԴ»-ի արկի պայթյունը։

 

 

Լրահոս
0