ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ վերջին օրերին սահմանագծի իրադրությամբ պայմանավորված. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առավել ակտիվ համագործակցել ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերել երևանաբնակ, հրազենային վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին:
Քաղաքապետը աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել առաջնագծում ծառայող երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: