00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանական մամուլը գերապատվությունը տալիս է հայկական աղբյուրներին

CC BY-SA 2.0 / infoglaz / газеты сми
газеты сми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում մեր հարևան Իրանի Իսլամական հանրապետության մամուլը փորձում է հնարավորինս անկողմնակալություն պահպանել՝ աղբյուրների ընտրության հարցում գերապատվությունը տալով հայկական պաշտոնական լրահոսին: Նման եզրակացության են հանգել իրանագետները՝ հետևելով իրանական լրատվամիջոցների աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտնեց, որ Իրանի լրատվամիջոցներին հետևելով` եզրակացրել է, որ հրապարակումներում գրեթե համատարած հղում է արվում Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լրատվությանը:

«Օրինակ` այդպես էր վարվել իրանական իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական կայքը։ Երկու հարյուր ադրբեջանցիների զոհերի մասին լուրում հղում էր կատարել Ղարաբաղի Պաշտոնական Բանակին»,- ասում է Ահարոն Վարդանյանը՝ չհերքելով, որ կան նաև ադրբեջանական լրատվամիջոցներին հղում կատարող «միջանցքային լրատվականներ»:

«Այդ պարագայում միանգամից պարզ է դառնում, որ նրանք սնվում են հենց ադրբեջանական ֆինանսական աղբյուրներից, և այդ հարցում, համոզված եմ, իրանական կողմը պետք է լուրջ ուշադրություն դարձնի լրատվամիջոցներին»,- ասում է իրանագետը:

Ահարոն Վարդանյանի խոսքով` ԻՌՄԱ պետական լրատվական գործակալությունն էլ իր հրապարակման մեջ անկողմնակալություն պահպանելով` և՛ հայկական, և՛ ադրբեջանական տեղեկատվություն է ներկայացրել. վերնագրում ներկայացրել է հայկական կողմի տարբերակը, իսկ ադրբեջանական լրահոսը ներկայացրել է նյութի վերջին պարբերությունում:

«Ամեն դեպքում պետք է նշել, որ իրանական կողմը փորձում է հնարավորին չափ օբյեկտիվություն պահպանել, սակայն միևնույն է, զգացվում է, թե նախապատվությունն ում է տրվում»,- ասաց նա:

Իրանագետ Ռուդիկ Յարալյանի կարծիքով ևս հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ իրանական ԶԼՄ-ներն, ընդհանուր առմամբ, անկողմնակալ տեղեկատվություն են հրապարակում: Եվ միայն որոշ հակահայկական համացանցային ռեսուրսներն են այս օրերին աննախադեպ ակտիվություն դրսևորում:

«Իրենց աչառու հրապարակումներում դրսևորում են արհեստավարժության և տարրական գիտելիքի լրջագույն պակաս,- ասում է իրանագետը,- օրինակ՝ կարող են չպատկերացնել Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ որպես հարավկովկասյան հանրապետություն կամ որ Նախիջևանը կպած չէ Ադրբեջանին»։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը հարձակողական գործողություններ է ձեռնարկել ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվում ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև` խաղաղ բնակավայրերը։ Մարտական գործողությունները շարունակվում են։

 

 

 

Լրահոս
0