00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավոր տղան խոստովանում է` ո՛չ ցավ է զգացել, ո՛չ վախ

Բաժանորդագրվել
Ադրբեջանական ԶՈՒ–ի գնդակոծության տակ հայտնված 11–ամյա Վարդանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխվելուց առաջ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի- Sputnik. Ապրիլի 2-ի առավոտյան Վարդանն ընկերների հետ պատրաստվում էր դպրոց գնալ, երբ պայթյուն որոտաց։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա դժվարությամբ էր պատասխանում հարցերին, երևում էր, որ ցավեր ունի, բայց ամեն կերպ զսպում է իրեն ու վստահեցնում` արդեն չի ցավում և ոչնչից չի վախենում։

«Առավոտյան դպրոցի բակում պայթյուն եղավ, մենք ընկանք։ Ես ու կողքիս պառկած տղան ենք վիրավորվել»,- ասաց Վարդանը։

Տղան պատմեց, որ պայթյունը տեղի է ունեցել նրանցից ոչ հեռու` Մարտունիի դպրոցի մոտ։ Հավաստիացնում է, որ գիտակցությունը չի կորցրել։

«Արևիկ» բժշկական հաստատության գլխավոր բժիշկ Մեսրոպ Մարգարյանը պատմեց, որ երեկ 8:15-8:30-ի հատվածում «Գրադ» կայանից գնդակոծության հետևանքով Մարտունի քաղաքի Զորավան թաղամասում վիրավորվել է երեք երեխա։ Դժբախտաբար նրանցից մեկը մահացել է, իսկ երկուսին շտապ տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց` վիրահատելու։

«Նրանց արդեն վիրահատել են։ Առաջին երեխային առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցինք հիվանդանոց։ Երբ մենք նրանց ընդունեցինք, նրանց վիճակը կայուն ծանր էր, բայց որոշակի միջոցառումներից հետո երեխաների վիճակն այժմ կայուն է, դինամիկ ցուցանիշները նույնպես կայուն են»,- ասաց գլխավոր բժիշկը։

Երեխաների վիրակապն այսօր փոխեցին ընդհանուր անզգայացման տակ, քանի որ նրանք լուրջ վնասվածքներ ունեն։ Երեխաներից մեկի մոտ վնասվել են ազդրի փափուկ հյուսվածքները։ Մյուսն աջ սրունքի բազմաթիվ կոտրվածքներ ունի։

«Մենք որոշել ենք լիարժեք բուժում անցկացնել մեզ մոտ, որովհետև տղաներից մեկին վիրահատություն է անհրաժեշտ։ Առայժմ վաղ է որևէ հստակ բան ասել, բայց երեխաները 10-ից 14 օրում կապաքինվեն»,- ասաց Մարգարյանը։

 

Լրահոս
0