ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ԼՂՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաների՝ Վարդան Անդրեասյանի և Գևորգ Գրիգորյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Երեխաների գիտակցությունը պարզ է, շնչում են ինքնուրույն և ստանում են համապատասխան ինտենսիվ բուժում:
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ծովինար Աղաջանյանի և Զավեն Ավանեսյանի և վիրաբուժական բաժանմունքում գտնվող Գարեգին Աղաջանյանի վիճակը նույնպես կայուն ծանր է:
19-ամյա Հայկ Թորոսյանը, որը գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորում էր ստացել, տեղափոխվել է Երևան: