ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ֆրանսիան պնդում է, որ պետք է վերսկսել իրավիճակի կարգավորմանն ուղղված բանակցությունները։
«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շփման գծի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած միջադեպերով: Մենք ցավակցություն ենք հայտնում մարդկանց մահվան կապակցությամբ, մասնավորապես` քաղաքացիական անձանց, կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը», — ասված է Նադալի հայտարարությունում:
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս հակամարտությունը հնարավոր է լուծել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: