ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների թեժացման և քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների պատճառով: Ես կողմերին հորդորում եմ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասել է Շտայնմայերը՝ ընդգծելով, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն:
Ըստ նրա` հակամարտությունը ռազմական լուծում չունի, և կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու համար:
«Համանախագահներն այս հարցում ունեն իմ լիակատար աջակցությունը»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահ Շտայնմայերը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է ձեռնարկել։ Զոհվածների և վիրավորների վերաբերյալ հստակ տեղեկություն առայժմ չկա։