ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Կարեն Վրթանեսյանի կարծիքով` սա սովորական DDoS հարձակում է։
«Սերվերի պարունակությունը տեղափոխվել է պաշտպանված համակարգի վրա»,- ասաց նա` ավելացնելով, որ դեռ որևէ տեղեկություն չունի այն մասին, թե հայկական ուրիշ ինչ կայքեր են նման հարձակման ենթարկվել այսօր։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է ձեռնարկել։ Ամենայն հավանականությամբ DdoS հարձակումը հենց այս իրադարձությունների հետ է կապված։
