ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը զեկուցել է, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:
Բակո Սահակյանը բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է ապահովել ԼՂՀ սահմանների անձեռնմխելիությունն ու անվտանգությունը:
