ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարք և տանկ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ նույն աղբյուրի հաղորդմամբ` ԼՂՀ ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող մեկ ադրբեջանական ուղղաթիռ:
