00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսական հետախուզությունը արժեքավոր բեռ է բռնագրավել

Բաժանորդագրվել
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզությունը շրջափակել է պայմանական հակառակորդին

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հայաստանի հյուսիսում տեղակայված «Փամբակ» բարձրլեռնային զորավարժարանում ռուսական 102-րդ ռազմակայանի հետախույզներն իրենց վարպետությունը ցուցադրեցին պայմանական հակառակորդի վրա հարձակումների ժամանակ:

Հատուկ նշանակության հետախուզական վաշտի հրամանատար Դանիիլ Եգորովը ներկայացնում է հարձակման մանրամասները:

«Մենք հարձակում կազմակերպեցինք հակառակորդի շարասյան վրա, որը բաղկացած էր արժեքավոր բեռ տեղափոխող զրահապատ ավտոմեքենայից և «Կամազից»», — ասաց Եգորովը:

Գլխավոր ավտոմեքենան պայթեցնելուց հետո և թշնամուն ոչնչացնելուց հետո հետախույզները բռնագրավեցին տեխնիկան և տեղափոխեցին այն հիմնական ստորաբաժանումների կենտրոնացման տարածք: Եգորովը խոստովանեց, որ համակարգված գործողությունների իրականացումը երկարատև, երբեմն նաև անհատական նախապատրաստական աշխատանք է պահանջում:

Նախապատրաստական փուլում հարկ է լինում մի շարք դժվարություններ հաղթահարել (փշալարեր, պատեր, թունելներ, փոսեր), որոնք կարող են հանդիպել հետախույզի անկանխատեսելի ճանապարհին:

«Այստեղ հետախույզի այնպիսի ճանապարհ կա, որը մենք չենք ուսումնասիրում տեղակայման մշտական կետում: Այն ուղղված է տոկունությանը, առավել բարդ տեղանքների հաղթահարմանը և այլն», — ասում է մյուս խմբի ղեկավարը՝ ավագ լեյտենանտ Ռոման Սիդորովը:

Հետախույզների ճանապարհին երբեմն կիրճեր և արագ հոսող գետեր են հանդիպում, որոնք հաղթահարելը դժվար է: Այդ դեպքում նրանք պարաններ են ձգում և այդ բարդ ճանապարհը հաղթահարում են օդով: Հետախուզական վաշտի բաժանմունքի հրամանատար Եվգենի Իվանովը բացատրում է, որ նման դեպքում երկու պարան են կապում, մեկը` հիմնական, մյուսն էլ լրացուցիչ, որով կարելի է 150 կգ բեռ տեղափոխել:

«Հայաստանի տարածքը բավական հետաքրքիր է, բազում խոչընդոտներ կան, որոնք նպաստում են վարժանքների որակի բարձրացմանը, ռազմական պատրաստվածության որոշակի պահերի մշակմանը», — ասում է Իվանովը:

Լրահոս
0